Կարծիք

20.12.2019 10:10


Խմբագրությունում կատարվածը շարքային (կամ սովորական) գողություն չէ

Խմբագրությունում կատարվածը շարքային (կամ սովորական) գողություն չէ

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունում կատարվածը չափից դուրս վտանգավոր երևույթ է:

Խմբագրությունում կատարվածը շարքային (կամ սովորական) գողություն չէ:

Խմբագրությունը վերջին ժամանակներում ահազանգում էր աղբյուրը բացահայտելուն միտված քննչական մարմինների կողմից գործադրված ջանքերի մասին:

Խմբագրությունում այսօր կատարվածի բացահայտումը պետության պատվի հարց պետք է լինի ու բացահայտվի դեպքն ամբողջ մանրամասնություններով:

Բացահայտման ուղղությամբ պակաս ջանասիրությունը կարող է օբյեկտիվ կասկածներ հարուցել, որ պետական իշխանությունն առնվազն տեղյակ էր, թե ինչ էր կատարվելու խմբագրությունում:

Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը