Քաղաքական

20.12.2019 10:06


Սանկտ Պետերբուրգում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ պաշտոնական ընթրիք կլինի

Սանկտ Պետերբուրգում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ պաշտոնական ընթրիք կլինի

Դեկտեմբերի 20-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ:

Այնտեղ կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ մասնակից պետությունների ոչ պաշտոնական գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպում նախատեսված չէ, սակայն կայանալու է պաշտոնական ընթրիք, որին մասնակցելու են Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը: Այս մասին «Ազատությանը» փոխանցել է վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։

Հիշեցնենք, որ երկու երկրների ղեկավարների վերջին հանդիպումը հոկտեմբերին էր կայացել Աշխաբադում՝ ԱՊՀ-ի երկրների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում:

Այս խորագրի վերջին նյութերը