Քաղաքական

19.12.2019 23:13

Էժանագին դետեկտիվ է հիշեցնում․ Լևոն Քոչարյանը՝ Ոստիկանության տարածած տեսանյութի և իր մասնակցության մասին

Էժանագին դետեկտիվ է հիշեցնում․ Լևոն Քոչարյանը՝ Ոստիկանության տարածած տեսանյութի և իր մասնակցության մասին

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, անդրադառնալով Ոստիկանության տարածած տեսանյութին, որտեղ նշվում է, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցը Մարտի 1-ի գործով տուժողներից մեկին է հանդիպել և գործարք առաջարկել ցուցմունքից հրաժարվելու փոխարեն, ասաց, որ այդ ամենը իրեն էժանագին դետեկտիվ է հիշեցնում․ «Ես մոտավոր հասկացել եմ՝ ում մասին է խոսքը, ինքը եկել է դատերին, իր աջակցությունն է առաջարկել մեզ մի քանի ամիս առաջ, բայց ծիծաղելի է, հասկանում եք, անգամ այդպիսի ցուցմունք էլ չկա, որը մենք ցանկանայինք փոխել, մեծ մասը մեզ հետ էլ կապ չունի։ Աբսուրդ է անգամ մտածելը, որ մարդ օրենքի խախտման գնար մի մարդու միջոցով, որին մի քանի ամիս է ինչ ճանաչում է։ Ես անգամ այդ մարդու ազգանունը չգիտեմ։ Պրիմիտիվ բեմականացում է, էժանագին դետեկտիվ»։

Factor.am-ին տեղեկություններ էին փոխանցվել այն մասին, որ իրավապահների ձեռքի տակ առկա է նաև Լևոն Քոչարյանի մասնակցությամբ ձայնագրություն, որտեղ ինքն է առաջարկում տուժողին գործարքի գնալ։ Այս կապակցությամբ մեր հարցին ի պատասխան՝ Լևոն Քոչարյանն ասաց․ «Բացառված է։ Ես երբևիցե ոչ մեկի հետ ոչ հանդիպում եմ ունեցել, ոչ էլ երբևէ որևէ մեկի հետ նման թեմայով խոսել եմ»։

Հարցին, թե իսկապես «պերեվառոտի» եք պատրաստվում, ինչպես ասվում է վերը նշված տեսանյութում, Լևոն Քոչարյանն արձագանքեց․ «Մարդիկ եթե գալիս են՝ մասնակցում են ինչ-որ բաների, և որ հայրս քաղաքականության մեջ է, երևի հույս կամ ցանկություն ունեն, որ մի օր իշխանափոխության մաս կկազմեն, բայց խոսել պերեվառոտից աբսուրդ է»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։