Կարծիք

19.12.2019 21:35


Հայաստանում մարդկային հարաբերությունների ճգնաժամ է

Հայաստանում մարդկային հարաբերությունների ճգնաժամ է

«Եթե ես համարվում եմ վտանգ պետության համար, ուրեմն մենք մանկուրտների երկիր ենք».
Ռոբերտ Քոչարյան

Նման մեթոդներով՝ հայհոյանքներով, փորձել ընկճել կամ հիասթափեցնել այն մարդկանց, ովքեր պայքարում են Արցախի առաջին, Հայաստանի երկրորդ Նախագահ քաղբանտարկյալ Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի ապորինի կալանքի դեմ, կարող էր միայն հոգեկան շեղումներ ունեցող, իրականությունից դուրս՝ իր հիվանդ երևակայությամբ ապրող, հասարակության և պետության նկատմամբ անտարբեր մարդը։

Սովորաբար հայհոյանքին են դիմում այն դեպքում, երբ այլևս անզոր են գործել կամ ներկայացնել իրենց տեսակետը տրամաբանության կամ արդարամտության սահմաններում։ Մեր Պետության և պետականության կայացման ակունքներում կանգնած են եղել Լեևոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Մանուկյանը, Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և այլոք, ոնց կարելի է այդպես վերաբերվել այդ մարդու նկատմանբ:

Հայաստանում մարդկային հարաբերությունների ճգնաժամ է, ատելությունը հասել է գագաթնակետին ու դա ցավալի փաստ է: Ուրիշ է, երբ հոշոտում է թշնամին, և ուրի՜շ... երբ դավում է բարեկամդ...

Ազատություն Արցախի Հերոս և քաղբանտարկյալ 2-րդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը