Փրկել շարքային Աշոտին (և ոչ միայն) կամ «Nissan–գեյթ»
Դատելով ամենից՝ պաշտպանյալը լուրջ վտանգ է զգացել «Nissan»–ի թեմայիցու պողոսական շրջանակների ռեակցիայից (նա միայն այդպիսի դեպքերում է «արտակարգ» ռեժիմով «լայվ» մտնում ու պարզաբանումներ ներկայացնում, թե չէ սահմանային գնդակոծություններ, Մամեդյարովի բացահայտումներ, զինվորի մահ և այլն չեն արժանանում անգամ ստատուսի, էլ ուր մնաց՝ «լայվի»)։
«Nissan–գեյթի» թեմայով որոշակի պարզաբանումներ է տվել նաև Փաշինյանի կինը։
«Մեր երեխաները ջիփերի կարիք չունեն, մեր երեխաները թիկնապահների կարիք չունեն, պետական առանձնատան կարիք չունեն։
Շուշանը մինչև հիմա ամաչում է ընկերուհիներին հրավիրել մեր տուն, որովհետև չի ուզում տարբերվել նրանցից։
Աշոտը ամեն հանդիպման ժամանակ ասում է. «Մամ, հիշում ես չէ՞, որ ես բանակից գամ, իմ հետ «ախրանա» չի լինելու, երթուղայինով ու տաքսիներով եմ ման գալու», ու ես ընտանեկան մեծ վեճը հետաձգելու համար ամեն անգամ պատասխանում եմ՝ կգաս, կխոսենք, տղաս։
Մարիամը ռեժիմով լաց է լինում, որ չի կարող միայնակ մի տեղ գնալ և մշտապես ինչ-որ մարդկանց ուշադիր հայացքի ներքո է: Նա, ի դեպ, ասել է այդ մեքենան պետությանն է, որովհետև այդ մեքենան չի համարում իրենը, ոչ թե որովհետև իրեն համարում է պետությունը։
Արփին մի շաբաթ առաջ ինձ էլի ասաց, որ ուզում է մեր տուն գնանք, որովհետև իր այնտեղի խաղալիքներն է ուզում։ Խաղալիքները հետներս բերել ենք, կարծում եմ՝ դու հասկանում ես, թե երեխան ինչն է կարոտում»,–գրել է Աննա Հակոբյանն իր էջում՝ ի պատասխան Մհեր Արշակյանի «ջիփային» հոդվածի։
Ի դեպ, օրերս էլ Հակոբյանը հայտարարել էր, որ շատ դժվար է պետության ղեկավարի կին աշխատելը։
Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը շատ դաժան մարդ է։ Կարող է մի որոշումով իր ընտանիքին երջանկացնել, բայց չի անում։ Մնում է, որ հանրությունն այդ հարցը լուծի։
Կարծում եմ, որ բոլորիս խնդիրը պետք է լինի անել այնպես, որ Աննան ազատվի դժվարություններից, Շուշանը չամաչի ընկերուհիներից, շարքային Աշոտն առանց «ախրանայի» ման գա և օգտվի բացառապես երթուղայինից ու տաքսուց, Մարիամը ռեժիմով լաց չլինի, իսկ փոքրիկ Արփին վերադառնա տուն։
Փրկել շարքային Աշոտին (և ոչ միայն) կամ «Nissan–գեյթ»
Դատելով ամենից՝ պաշտպանյալը լուրջ վտանգ է զգացել «Nissan»–ի թեմայից ու պողոսական շրջանակների ռեակցիայից (նա միայն այդպիսի դեպքերում է «արտակարգ» ռեժիմով «լայվ» մտնում ու պարզաբանումներ ներկայացնում, թե չէ սահմանային գնդակոծություններ, Մամեդյարովի բացահայտումներ, զինվորի մահ և այլն չեն արժանանում անգամ ստատուսի, էլ ուր մնաց՝ «լայվի»)։
«Nissan–գեյթի» թեմայով որոշակի պարզաբանումներ է տվել նաև Փաշինյանի կինը։
«Մեր երեխաները ջիփերի կարիք չունեն, մեր երեխաները թիկնապահների կարիք չունեն, պետական առանձնատան կարիք չունեն։
Շուշանը մինչև հիմա ամաչում է ընկերուհիներին հրավիրել մեր տուն, որովհետև չի ուզում տարբերվել նրանցից։
Աշոտը ամեն հանդիպման ժամանակ ասում է. «Մամ, հիշում ես չէ՞, որ ես բանակից գամ, իմ հետ «ախրանա» չի լինելու, երթուղայինով ու տաքսիներով եմ ման գալու», ու ես ընտանեկան մեծ վեճը հետաձգելու համար ամեն անգամ պատասխանում եմ՝ կգաս, կխոսենք, տղաս։
Մարիամը ռեժիմով լաց է լինում, որ չի կարող միայնակ մի տեղ գնալ և մշտապես ինչ-որ մարդկանց ուշադիր հայացքի ներքո է: Նա, ի դեպ, ասել է այդ մեքենան պետությանն է, որովհետև այդ մեքենան չի համարում իրենը, ոչ թե որովհետև իրեն համարում է պետությունը։
Արփին մի շաբաթ առաջ ինձ էլի ասաց, որ ուզում է մեր տուն գնանք, որովհետև իր այնտեղի խաղալիքներն է ուզում։ Խաղալիքները հետներս բերել ենք, կարծում եմ՝ դու հասկանում ես, թե երեխան ինչն է կարոտում»,–գրել է Աննա Հակոբյանն իր էջում՝ ի պատասխան Մհեր Արշակյանի «ջիփային» հոդվածի։
Ի դեպ, օրերս էլ Հակոբյանը հայտարարել էր, որ շատ դժվար է պետության ղեկավարի կին աշխատելը։
Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը շատ դաժան մարդ է։ Կարող է մի որոշումով իր ընտանիքին երջանկացնել, բայց չի անում։ Մնում է, որ հանրությունն այդ հարցը լուծի։
Կարծում եմ, որ բոլորիս խնդիրը պետք է լինի անել այնպես, որ Աննան ազատվի դժվարություններից, Շուշանը չամաչի ընկերուհիներից, շարքային Աշոտն առանց «ախրանայի» ման գա և օգտվի բացառապես երթուղայինից ու տաքսուց, Մարիամը ռեժիմով լաց չլինի, իսկ փոքրիկ Արփին վերադառնա տուն։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից