Մեկուկես տարի շարունակ պետական բյուջեն մսխում են ընտանեկան շքեղության վրա
«Եթե այդ առանձնատունը դատարկ է մնում, կարող է սիմվոլիզմ լինել, թե ՀՀ-ում վարչապետ չկա»․ սա առաջին արտահայտությունն էր, որով Նիկոլ Փաշինյանը սկսեց արդարացնել իր շռայլ ծախսերը ու տեղափոխվեց պետական առանձնատուն։ Դժվարն առաջինն էր, հետո ինքնաբերաբար ստացվեցին նաև մյուս արդարացումները․ Ժողովուրդ, ես չեմ ուզում մեկնել շրջագայության, անգամ ինքնաթիռից ֆոբիա ունեմ, բայց պարտավոր եմ իմ տան գործերը թողնել, պայմանավորվածությունները թողնել, որպեսզի ինքնաթիռով գնամ աշխարհով մեկ պտտվեմ։ Ժողովուրդ, ես չեմ ուզում զբաղեցնել Սևանի ամառանոցը, ուղղակի որ էնտեղ երկար ժամանակ մարդ չլողանա, կճահճոտի։ Ժողովուրդ, ես չեմ ուզում ինքնաթիռ գնել, բայց ստիպված եմ, որպեսզի չերեզով չգնամ Ամերիկա, ժամանակ չկորցնեմ։ Ժողովուրդ, էդ Մերսեդեսը որ առել ենք, վերջում տուն չեմ տանելու, մնալու ա հաջորդ վարչապետին։ Ժողովուրդ, էդ 2 միլիոն դոլարանոց ռեմոնտը, որ արել ենք, դա ինձ համար չէ, պետության համար ա։ Ժողովուրդ Մարիամիկի համար որ ավտո ենք առել, միմիայն այն պատճառով, որ օրենքն ա ստիպում։ Մեզ դուր ա գալի՞ս լավ ավտոյով ման գալ, ոչ, մենք երբեմն մեր չխպրտիկն ենք քշում, ուղղակի օրենքն ասում ա, որ պետք ա անպայման ընտանիքիդ անդամները 25 ազար դոլարից պակաս գնանոց ավտո չունենան։ Իսկ ես օրենք հարգող վարչապետ եմ․․․
Մարդիկ մեկուկես տարի շարունակ պետական բյուջեն մսխում են ընտանեկան շքեղության վրա, բայց կարողանում են էնպես արդարանալ, լայվ մտնել ու մուննաթ գալ քեզ վրա քո սեփական փողերը հաշվելու համար, որ սկսում ես մտածել, թե ո՞նց անես, որ Նիկոլի լավության տակից դուրս գաս։
Ու քանի որ ողջ օրը վայելքների մեջ է ու աշխատելու ժամանակ չունի, ուրեմն կարողանում է և արդարացնել չաշխատելը՝ էլի նույն կերպ, էլի մեզ վրա մուննաթ գալով։
Մի խոսքով, այն ամենը, ինչ առաջ կոչվում էր թալան, ամենաթողություն, կոռուպցիա, հիմա կոչվում է վարչապետի կարգավիճակից բխող անհրաժեշտ քայլ։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից