Քաղաքական

19.12.2019 16:53

«Խաչատուր Սուքիասյանը 100 անգամ Սերժ Սարգսյանի կենացը խմել է, հիմա նվնվում է, թե գործարանը խլել են»․ Հովիկ Աղազարյան

«Խաչատուր Սուքիասյանը 100 անգամ Սերժ Սարգսյանի կենացը խմել է, հիմա նվնվում է, թե գործարանը խլել են»․ Հովիկ Աղազարյան

Գործարար Խաչատուր Սուքիասյանն ինձ հարստահարել է։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում Factor.am-ին տված հարցազրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Նա պատմեց, որ ժամանակին խանութ է ունեցել, օգտվել է Սուքիասյանին պատկանող ընկերության ալյուրից, հետո չի կարողացել գումարը մարել և Սուքիասյանն իր մոտ մարդկանց է ուղարկել, որի արդյունքում ինքը ստիպված է եղել մատչելի գներով վաճառել իր ապրանքը։

Աղազարյանն ասում է՝ այժմ էլ Խաչատուր Սուքիասյանն ու ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն են իրար ուտում։ Եվ թող շարունակեն ուտել՝ մինչև կշտանան։

Պատգամավորը զարմանում է, որ այժմ Սուքիասյանը մեղադրում է Հայրապետյանին՝ իրեն պատկանող գործարանը խլելու համար. «Խաչատուր Սուքիասյանը երևի 100 անգամ Սերժ Սարգսյանի կենացը խմել է, հիմա նվնվում է, թե գործարանն իրենից խլել են»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։