Լրահոս

19.12.2019 21:00

Գողության համար հետախուզվողը հայտնաբերվեց Մեծամորում

Գողության համար հետախուզվողը հայտնաբերվեց Մեծամորում

«Հետախուզում-2019» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման 2-րդ փուլի շրջանակներում Դեկտեմբերի 18-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված տվյալներն իրացնելով՝ Արմավիրի մարզային վարչության և բաժնի ծառայողների հետ համատեղ, Մեծամորի 1-ին թաղամասից Մեծամորի բաժին բերման է ենթարկվել 45-ամյա Էդգար Վ.-ն, որը դեկտեմբերի 16-ից հետախուզվում էր Էրեբունու բաժնի կողմից ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի/Գողությունը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։