Մեկնաբանություն

19.12.2019 16:05


«Պադավատապետության» բումերանգը (տեսանյութ)

«Պադավատապետության» բումերանգը (տեսանյութ)

Երբ Նիկոլ Փաշինյանը «լայվ» է մտնում, նշանակում է, որ «չէպէ»–ի «իշմար» է ստացել։ Նշանակում է, որ շուխուռ կա, որը պետք է մարել։ Նշանակում է, որ «կրուտիտի» կարիք է առաջացել։ Նշանակում է, որ պետբյուջեից վարձատրվող համապատասխան ՊՈԱԿ–ի ֆեյքերն ու մյուսները տակից դուրս չեն գալիս։ Եվ վերջապես նշանակում է, որ պողոսների մոտ գրգռվածություն կա ու նրանց պետք է մի բան ասել։

Այսօր Փաշինյանի «լայվը» վերաբերում էր իր դստերը սպասարկող «Նիսսանին»։ Նա բացատրում էր, որ դա օրենքի պահանջ է, և եթե ինքը ուզի էլ, ապա միևնույն է չեն կարող հրաժարվել ծառայողական մեքենայից։

Հարցն այն չէ, որ Փաշինյանի աղջիկը պետական պահպանության ծառայությունից ու համապատասխան տեխնիկական միջոցից չպետք է օգտվի։ Անշո՛ւշտ, պետք է օգտվի։

Հարցն այն է, որ ընդդիմադիր աշխատած տարիներին Նիկոլ Փաշինյանը «պադավատի» գաղափարն էր քննադատում ու «աչոկներ» հավաքում՝ պոպուլիստաբար հայտարարելով, թե բա էդքան պադավատը սխալ է։ Բա նրանց էլ էր օրենքով «պադավատ» հասնում, բա ինչո՞ւ էր Նիկոլն իրեն պատռում։

Նա հնդկական սերիալի սիրահարներին նախկինում պատմում էր, որ պետության ղեկավարը, պետական պաշտոնյաները, իրենց ընտանիքները սրիկայաբար օգտվում են պետական «պադավատներից»՝ հասկացնելով, թե ինքը նման բան չէր անի։ Դանիայի օրինակն էր բերում։

Բայց հենց ինքը եկավ իշխանության, առաջին հերթին իշխանության սպասարկման համակարգերի ծախսերը կտրուկ ավելացրեց՝ ծիծաղելի հիմնավորմամբ նոր զրահապատ «Մերսեդես» գնելով, օրենքի խախտմամբ առանձնատնից առանձնատուն տեղափոխվելով, պետբյուջեի մսխմամբ թանկարժեք չարտերներ անելով։ Մի խոսքով, «պադավատապետություն» կառուցելով։

Ու հիմա երբ «կրուտիտ» է լինում և դառնում «Նիսսանի» վկա, թող հիշի, թե ինչեր էր առաջ խոսում որպես թունդ ընդդիմադիր։ Թե բա աղքատները հացին կակա են ասում, իսկ դուք ձեր ընտանիքներն եք պահում։

Նիկոլն այժմ կռիվ է տալիս սեփական անցյալի դեմ։ Նա մնացել է իր իսկ նետած բումերանգի տակ։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը