Քաղաքական

19.12.2019 14:46


Շանթ Հարությունյան. Ես կողմ եմ, որ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվի (տեսանյութ)

Շանթ Հարությունյան. Ես կողմ եմ, որ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվի (տեսանյութ)

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը սխալ է անում, որ Ռոբերտ Քոչարյանին բանտում է պահում«Խաչատուրովին բաց թողիր, ասում ես Լուկաշենկոն ու Նազարբաևը միջնորդեցին, ես էլ միացա, բա այ սրիկա, Քոչարյանի համար էլ միացի Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին»։

Factor.am-ի հարցին, թե այսինքն՝ կո՞ղմ եք, որ Ռոբերտ Քոչարյանը ազատ արձակվի, ասաց․ «Քննությունը կարող է ընթանալ, ինքն էլ տանից գնա-գա, ոչ թե գործը կարճվի, այլ խափանման միջոցը փոխվի»,-ասաց Հարությունյանը։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը