ՀՀԿ-ում ցուցակագրված մի պատգամավոր օրերս ակնարկեց, թե չի բացառվում, որ կոալիցիոն կուսակցությունները խորհրդարանի ընտրություններին մասնակցեն միասնական ցուցակով: Այս հայտարարությունը, չգիտես ինչու, անուշադրության մատնվեց, բայց այն նման ճակատագրի չպետք է արժանարար:
ՀՀԿ-ում հայտնված պատգամավորը շատ պարզ հասկացրեց, որ Սերժ Սարգսյանը և նրա թիմը կոալիցիոն հուշագրով չեն բավարարվի և կշարունակեն լայնածավալ գրոհը Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ի դեմ, որը փորձեց ապացուցել, որ ինքնուրույն և որևէ մեկից կախված կուսակցություն չէ:
Ոգևորված իրենց ամոթալի հաղթանակով՝ նախագահի նստավայրի թիմը կարծես թե ծրագրում է վերջնականապես անեքսիայի ենթարկել ԲՀԿ-ին: Կգտնվեն քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, փորձագետներ, լրագրողներ, ովքեր կասեն, թե Սերժ Սարգսյանի թիմը նման արկածախնդիր քայլի չի գնա, բայց շատերը չէին կարող պատկերացնել, որ այդ նույն թիմը նախագահի ընտրություններից երկու տարի առաջ կուսակցություններից մեկին կստիպի հայտարարել գործող նախագահին աջակցելու մասին: Այնպես որ, գործող վարչախմբից ամեն ինչ սպասելի է: Ընդ որում, մի օր էլ կարող են շրջանառության մեջ դնել մի փաստաթուղթ, որտեղ գրված կլինի, թե կոալիցիոն կուսակցությունները միասնական են գնում ընտրությունների, քանի որ միայն այդպես հնարավոր կլինի դիմակայել սպասվող արտաքին սպառնալիքներին: Բնականաբար՝ կրկին կնշեն, թե միասնական ցուցակով ընտրություններին գնալը հնարավորություն կտա շարունակել համակարգված փոփոխությունները երկրում: Իհարկե, չեն մոռանա խոսել կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ պայքարի մասին:
Կրկին անդրադառնալով Հայաստանի պատմության ամենախայտառակ հուշագրի տեքստին՝ նկատենք, որ այնտեղ շատ հստակ գրված է, թե կոալիցիոն կուսակցությունները միասնական են և նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու և կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին: Եթե ինքներս մեզ չխաբենք, ապա այս տեքստի հեղինակները շատ պարզ ակնարկել են, որ իրենք կրկին ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանում ազատ և արդար ընտրություններ չլինեն:
Ի՞նչ է նշանակում այն հայտարարությունը, թե կոալիցիոն կուսակցությունները նպատակ չունեն պայքարել միմյանց դեմ: Հետաքրքիր է, իսկ ո՞ւմ դեմ են նրանք պայքարելու: Կարելի է պատկերացնել նախընտրական արշավի մասնակից ՀՀԿ-ականներին կամ կոալիցիոն մյուս կուսակցությունների անդամներին, որոնք դիմելով ժողովրդին՝ ասելու են, թե իրենք պայքարում են մյուս կուսակցությունների դեմ, այնպես որ իրենց համար կարևոր է, որ քվեարկեն երեք կուսակցություններից մեկի օգտին: Կարճ ասած՝ բավական անհեթեթ իրավիճակ է ստեղծվել: Եվ այստեղ կրկին հիշում ենք ՀՀԿ-ում ցուցակագրված այն պատգամավորին, որը խոսել է ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու մասին:
Եվս մեկ անգամ անդրադառնալով հուշագրին՝ ընդգծենք, որ վարչախումբը բազմաչարչար հայ ժողովրդին հասկացրել է, որ արդեն իսկ ծրագրվել է խորհրդարանում մեծացնել եռյակ դաշինքի տեղը, և բացի այդ՝ կոալիցիայի ներսում էլ ուժերի հարաբերակցությունը չի փոխվելու: Այնպես որ, եթե մենք թույլ կամ անտարբեր լինենք, ապա շատ ավելի խայտառակ Ազգային ժողով կունենանք, քան ունենք այսօր: Ցավալի է, բայց փաստ, որ սկսած 1990թ.՝ մեր խորհրդարանը որակապես միայն ծանր կորուստներ է կրում: Ընդ որում՝ մենք վատ խորհրդարան ունենալով չենք բավարարվի: Մեր երկիրն ու մեր կյանքն ավելի վատը կդառնան:
Չմոռանանք, որ նույն կոալիցիոն հուշագրում արդեն իսկ նշված է, որ վարչախումբը ծրագրում է նախագահի պաշտոնում կրկին հաստատել գործող նախագահին: Դժվար է ասել, թե աշխարհում կա մեկ այլ պետություն, որտեղ կուսակցությունները ընտրություններից երկու տարի առաջ հայտարարում են գործող նախագահին հաջորդ ընտրություններում աջակցելու մասին: Ամենայն հավանականությամբ՝ նման երկիր գոյություն չունի:
Հիմա վարչախումբը և նրա վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները հրճվում են իրենց հաջողությամբ՝ կարծելով, թե ԲՀԿ-ից ստորագրություն կորզելով լուծել են իրենց վերարտադրության խնդիրը:
Մեկ անգամ ևս պետք է ընդգծել, որ սա Սերժ Սարգսյանի թիմի ոչ թե հաղթանակն է, այլ պարտությունը: Սերժ Սարգսյանը ճիշտ կվարվի, եթե պաշտոնանկ անի իր այն խորհրդականներին, ովքեր նրան համոզեցին, որ ընտրություններից երկու տարի առաջ կոալիցիոն կուսակցությունները պետք է հայտարարեն նախագահական գալիք ընտրություններում իրեն սատարելու մասին: Սերժ Սարգսյանը ճիշտ կվարվի նաև, եթե մի փոքր ավելի ուշադիր ուսումնասիրի Նյուտոնի երրորդ օրենքը։ Բացի այդ՝ չմոռանանք, որ տեղի են ունենում գործընթացներ, որոնք կախված չեն ո՛չ մեր ցանկությունից, ո՛չ էլ մեր կամքից: Մուբարաքը, Քադաֆին, արաբ մյուս առաջնորդները ամիսներ առաջ հանգիստ քնում էին և չէին էլ պատկերացնում, թե ինչ է իրենց սպասում:
Վերջին հաշվով կոալիցիոն հուշագիրը որևէ իրավական ուժ չունի, և այն ստորագրած կուսակցությունները ցանկացած պահի հարյուրավոր առիթներ կգտնեն կոալիցիայից դուրս գալու կամ նախագահի այլ թեկնածուի պաշտպանելու համար: Ընդ որում, եթե վարչախումբը շարունակի նույն գործելաոճը, իսկ խիստ պատասխանատու մամուլն էլ շարունակի ծաղրել կոալիցիոն կուսակցություններին և նրանց առաջնորդներին, ապա այդ գործընթացներն ավելի արագ կընթանան: Էլ ավելի արագ կընթանան, եթե միասնական ցուցակի մասին սկսեն ավելի հաճախ խոսել: Վերջին հաշվով, ժողովրդին հնարավոր չէ անվերջ համոզել, թե ավելի լավ է Սերժ Սարգսյանը, քան Ռոբերտ Քոչարյանը, կամ նույն ժողովրդին հնարավոր չէ անվերջ լռեցնել` մատնանշելով արտաքին մարտահրավերները:
Նույն վարչախմբին այլևս չի կարող օգնության ձեռք մեկնել ընդդիմության այն թևը, որը չի շտապում վերցնել իշխանությունը և վարչախմբին շարունակ ինչ–որ ժամկետներ է տալիս ուղղվելու համար:
Մնում է հուսալ, որ մի պահ Սերժ Սարգսյանը դուրս կգա մաքուր օդ շնչելու, կկտրվի իր ամբիցիոզ խորհրդականներից, որոնք արդեն երազում են 2018թ. ընտրությունների մասին, ճիշտ կգնահատի իրավիճակը և հանուն մեր հայրենքի կհայտարարի, թե ո՛չ ինքը, ո՛չ իր հարազատներից որևէ մեկը չի պատրաստվում առաջադրվել 2013թ. ընտրություններին, և որ ամեն ինչ կանի խորհրդարանի և նախագահի առաջիկա ընտրությունները հնարավորինս ազատ ու արդար անցկացնելու համար:
Հոդվածի վերջնամասը մի փոքր ուտոպիստական ստացվեց, բայց եթե Եմենի նախագահն է հայտարարում առաջիկա ընտրություններում չառաջադրվելու մասին, ապա ինչո՞ւ դա չի կարող անել հազարամյակների մշակույթ ու պատմություն ունեցող երկրի ղեկավարը: Վերջին հաշվով՝ ավելի լավ է լինել Մուբարաք, քան Քադաֆի, որն ամբողջ աշխարհի աչքի առաջ հրամայում է ուղղաթիռներից ռմբակոծել անզեն լիբիացիներին:
Աղետից դեռ կարող ենք խուսափել

Գեղամ Նազարյան