Կարծիք

19.12.2019 13:57


Ստյոպա Սաֆարյանին իր ակտիվ փիառչիկության համար պետբյուջեից աշխատավարձ կտան

Ստյոպա Սաֆարյանին իր ակտիվ փիառչիկության համար պետբյուջեից աշխատավարձ կտան

Հանրային խորհրդի նախագահ է նշանակվել մի մարդ, ով պատեհ-անպատեհ միշտ քննադատել է ընդդիմությանը, ով անցյալ ամիս ՀԽ-ում նկատողություն էր ստացել լրագրողին «պոռնկախումբ» անվանելու համար, լրատվամիջոցի ներկայացուցիչ աղջիկներին «սաունա հրավիրելու» համար, մարդ, ով իրեն իրավունք էր տվել որոշելու, թե որն է ԶԼՄ, որը «սաունա տանելու» աղջիկներ, մարդ, ով քաղաքականապես չեզոք՝ ապաակտիվ չէ։

Իսկ հաղթանակ տարած Պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը ազատվեց Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից, քանի-որ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային խորհրդի նախագահը պետք էր լիներ քաղաքականապես չեզոք անձ։ Այդպես ասած՝ ՀԽ նախագահին հեռացրեցին, ասելով՝ քաղաքականցվել է, «ակտիվ քաղաքականությամբ է զբաղվում»։

Հ.Գ. Սիրելի իմ հայ ժողովուրդ, Ստյոպա Սաֆարյանը այլեւս «անկախ վերլուծաբան» չէ, այլ Նիկոլ Փաշինյանի PR թիմի նախագահը։ Եւ իր ակտիվ փիառչիկության համար պետբյուջեից աշխատավարձ կտան, օրինականացրին Ստյոպիկին տրվող գումարը։

Իրինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը