Լրահոս

19.12.2019 12:24

BMW-ն տապալել է «սվետոֆորն» ու ցուցանակը

BMW-ն տապալել է «սվետոֆորն» ու ցուցանակը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ավագ տեսուչ Ռուստամ Ավետիսյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժանմունք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված նյութերը նախապատրաստվել են դեկտեմբերի 17-ին, գիշերը ժամը 02։00-ի սահմաններում BMW մակնիշի 36 PՍ 274 համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում երթևեկությունը կարգավորող լուսակիրը, ցուցանակն ու գովազդային վահանակը տապալելու փաստով։

Դեպքի վայր ժամանած Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված BMW-ի վարորդի համար վթարային իրավիճակ է ստեղծել մեկ այլ՝ BMW մակնիշի ավտոմեքենա, որը ոստիկանները կարճ ժամանակում հայտնաբերել են։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. պարզվել է, որ վթարային իրավիճակ ստեղծած վարորդը եղել է ոչ սթափ։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։