Իշխանությունն ու քաղաքական համակարգը լեգիտիմության խոր ճգնաժամ են ապրում
Նիկո՛լ, քո քաղաքական հակառակորդներին ամեն անգամ թիրախավորելով և «ասֆալտին պառկացնելով»… Մերսի քեզ՝ Փաշինյան Նիկո՛լ:
Քաղաքական համակարգի կայուն «աշխատանքի» համար կարևոր է, որ այն լինի առողջ և ծառայի պետությանն ու պետականությանը, այլապես տվյալ հասարակությունը կհայտնվի հավերժ քաղաքական «տեղապտույտի» մեջ։ Հայաստանում օրինական և լեգիտիմ հասկացողությունների միջև խոր խզվածություն կա: Իշխանությունն ու քաղաքական համակարգը լեգիտիմության խոր ճգնաժամ են ապրում: Պետության համար կարևորագույն որոշումները կայացվում են բացառապես Նիկոլի անձնական պատկերացումների և մոտեցումների շրջանակներում: Ավելին, կարևորագույն որոշումներ կայացնելուց առաջ նույնիսկ սեփական թիմի ներսում լայն քննարկումներ տեղի չեն ունենում:
Փաստ է մի բան՝ միանձնյա կառավարման մոդելի գոյությունը վտանգավոր է ցանկացած պետության համար: Իշխանության ներսում և քաղաքական դաշտում հակակշռող և զսպող մեխանիզմների բացակայությունը, «գրպանային խորհրդարանը» Նիկոլին թույլ են տալիս նեղ անձնական շահերի շրջանակում պետության կառավարումը հաճախ վերածել արկածախնդրության, ինչի ականատեսն ենք դառնում վերջին երկու տարվա ընթացքում։ Իշխանության գալուց հետո Նիկոլը փորձում է ամեն կերպ մաքրել քաղաքական համակարգը՝ ցանկացած մեթոդով այն հարմարեցնելով իր քաղաքական քիմքին։ Ասվածի վառ օրինակն է ընդդիմադիր հատվածի նկատմամբ կիրառվող տարբեր մանիպուլյատիվ և քաղաքական մախինացիաների դեմարշը։
Առանձնացնեմ Նիկոլի համար ռեալ քաղաքական սպառնալիք և հակակշիռ հանդիսացող ուժերին:
1. Առաջին բևեռը և բովանդակային քննադատող կառույցներից ՀՀԿ-է, որը դեռևս արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլից ցույց տվեց, թե ինչպիսի կոշտ ընդդիմություն է լինելու։
2. Երկրորդ բևեռը Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմակիցներն են, ովքեր քաղաքական բաց պայքարի մեջ մտան ՀՀ երկրորդ նախագահին ձերբակալելուց հետո և բավականին ակտիվ քաղաքական գործողությամբ աչքի ընկան՝ հիմնականում անկանխատեսելի և կրեատիվ լուծումներ առաջարկելով։
3. Հաջորդը Միքայել Մինասյանն է՝ իր համախոհներով, Նիկոլի համար կարևոր «գլխացավանքներից» մեկը, քանի որ իր վերլուծություններով նախկին դեսպանը կարողանում է Նիկոլին լուրջ դիսկոմֆորտի մեջ դնել՝ պարբերաբար հիշեցնելով նոր և իսկական հեղափոխության ու հասարակության գիտակցության վերականգնման մասին։
4. Նիկոլը իր համար նոր քննադատողների մի լուրջ բանակ ստեղծեց՝ ի դեմս ՀՅԴ-ի՝ վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումների ֆոնին, չնայած հանուն արդարության պետք է փաստենք, որ Դաշնակցությունն արդեն տևական ժամանակ ոլորտային լուրջ քննադատության է ենթարկում «թավշյա» իշխանություններին՝ բավականին փաստարկված ու թիրախային խնդիրներ բարձրացնելով։
Իշխանությունների գործողություններին լրջորեն հետևում և խիստ քննադատում են նաև նորաստեղծ 2-3 կուսակցությունները։ Քաղաքական դաշտում Նիկոլին քննադատողների մնացած հատվածը հիմնականում քաղաքական դաշտում նոր ձևավորված հասարակական-քաղաքական կառույցներ են «Ադեկվադ», «Վետօ», «Վերնատուն» և այլն, որոնք նույնպես Նիկոլի համար բավականին լուրջ խնդիրներ են առաջացնում և անընդհատ գտնվում են իշխանությունների քարոզչական կենտրոնների ուշադրության ներքո։ Իշխանության ղեկը ստանձնելուց հետո Նիկոլը ամեն կերպ փորձում է իր ընդդիմախոսներին «մաշեցնել»՝ կիրառելով ամենատարբեր մեթոդները՝ սկսած քաղաքական հետապնդումները, կալանավորումներն ու հետախուզումներ հայտարարելը, մինչև սոցիալական ցանցերում կեղծ՝ ֆեյք օգտատերերի «ֆաս» հրաման արձակելն ու Ֆեյսբուքում մարդկանց էջերն արգելափակելը։ Ըստ էության, ակնհայտ է մի բան․ նմանօրինակ քաղաքական ռեպրեսիաները միանշանակ կոնսոլիդացնելու են ընդդիմադիր թևը՝ այն դարձելով մեկ ամբողջական ընտանիք։
Հ.Գ. Նիկոլ քո քաղաքական հակառակորդներին ամեն անգամ թիրախավորելով և «ասֆալտին պառկացնելով»՝ դու, ըստ էության, մոբիլիզացիայի մի յուրահատուկ կատալիզատորի դեր էս կատարում՝ խթանելով քաղաքական ուժերի համախմբմանը,մերսի քեզ Փաշինյան Նիկոլ:
Իշխանությունն ու քաղաքական համակարգը լեգիտիմության խոր ճգնաժամ են ապրում
Նիկո՛լ, քո քաղաքական հակառակորդներին ամեն անգամ թիրախավորելով և «ասֆալտին պառկացնելով»…
Մերսի քեզ՝ Փաշինյան Նիկո՛լ:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից