Կառավարության նիստին վարչապետի հայտարարությունները պետական կառավարման համակարգի հասցեին դեռ թարմ է մեր հիշողության մեջ: Այդ պետական համակարգը, ըստ վարչապետի, դիմադրում է հեղափոխությանն ու կոռուպցիայի դեմ պայքարին: Որպես նախկին պետական ծառայող (ի դեպ դրա նախկինը չի լինում, միայն փաստացի կարգավիճակի տարբերությունն է) ինձ համար ծանր էր լսել այդպիսի քննադատություն: Ծանրն էր, քանի որ դա լսում էի ոչ թե որևէ ընդդիմադիր գործչից, որը կարող է քիչ բան հասկանալ պետական կառավարումից, այլ հենց պետական կառավարման ղեկավարից, Հայաստանի Հանրապետության վարչապետից: Ի դեպ, կառավարության անդամներին հատուկ ուզում եմ հիշեցնել Սահմանադրության 159-րդ հովդածը, որի համաձայն՝ պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նաև Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա այլ մարմիններ, որոնց կազմավորման կարգը և լիազորությունները սահմանվում են օրենքով: Հետևաբար ակնհայտ է, որ պետական կառավարման համակարգի (մարմինների) վատ աշխատանքի կամ որևէ բոյկոտի հիմնական մեղավորները հենց կառավարության անդամներն են: Նրանք կամ տեղում չեն, կամ էլ տեղում են, բայց տեղ չունեն:
Սկզբում կարծում էի, թե վարչապետն իսկապես չի պատկերացնում Սահմանադրության 159-րդ հոդվածի նշանակությունը, բայց հետո հասկացա, որ գործ ունենք այլ պատճառի հետ: Վարչապետը պարզապես չի հանդուրժում որևէ քննադատություն որևէ այլ անձից, ընդդիմության որևէ ներկայացուցչից: Վարչապետ Փաշինյանի համար անսովոր է, որ իրենից բացի կարող է լինել նաև ուրիշ ընդդիմություն: Նիկոլ Փաշինյանը երկար տարիներ գործելով որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ հրաշալի հասկանում է, որ ընդդիմությունը մշտապես ավելի ընկալելի է հանրության ականջներում, քան իշխանությունը, և դրա համար ամենևին էլ կապ չունի, թե ով է այդ իշխանության ղեկավարը: Վարչապետը գուցե կարոտում է իր ընդդիմադիր օրերը: Հանրությունը սիրում է լսել բողոք, քննադատություն, իսկ Փաշինյանն էլ հանրության աչքին կարողանում է միաժամանակ ներկայանալ թե իշխանություն և թե ընդդիմություն: Ամեն դեպքում նա փորձում է այդպես ներկայանալ: Հանրությունն էլ դեռ ամբողջությամբ չի ընկալել այն իրողությունը, որ իշխանությունը հենց Նիկոլ Փաշինյանն է, որ նախկիններն այլևս որևէ կերպ մաս չեն կազմում իշխանությանը (որոշ դատախազաբանակային ու գանձապետահարկահավաքման բացառություններով): Այդպիսով, փաստորեն, վարչապետը փորձում է խաղից դուրս թողնել ընդդիմությանը:
Բայց մտածողները գիտեն, որ այդպես ահնար է երկար շարունակել: Ի վերջո հասարակությունը վարչապետից պահանջելու է իր պետական կառավարման համակարգին մեղադրելու և մեղքը պետական ծառայողների վրա բարդելու փոխարեն՝ աշխատել, լուծել խնդիրները, որոնց լուծման միակ լիազորված պաշտոնյան հենց ինքն է ու իր կաբինետի անդամները:
Իշխանությունն էլ եմ ես, ընդդիմությունն էլ
Կառավարության նիստին վարչապետի հայտարարությունները պետական կառավարման համակարգի հասցեին դեռ թարմ է մեր հիշողության մեջ:
Այդ պետական համակարգը, ըստ վարչապետի, դիմադրում է հեղափոխությանն ու կոռուպցիայի դեմ պայքարին: Որպես նախկին պետական ծառայող (ի դեպ դրա նախկինը չի լինում, միայն փաստացի կարգավիճակի տարբերությունն է) ինձ համար ծանր էր լսել այդպիսի քննադատություն: Ծանրն էր, քանի որ դա լսում էի ոչ թե որևէ ընդդիմադիր գործչից, որը կարող է քիչ բան հասկանալ պետական կառավարումից, այլ հենց պետական կառավարման ղեկավարից, Հայաստանի Հանրապետության վարչապետից: Ի դեպ, կառավարության անդամներին հատուկ ուզում եմ հիշեցնել Սահմանադրության 159-րդ հովդածը, որի համաձայն՝ պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նաև Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա այլ մարմիններ, որոնց կազմավորման կարգը և լիազորությունները սահմանվում են օրենքով: Հետևաբար ակնհայտ է, որ պետական կառավարման համակարգի (մարմինների) վատ աշխատանքի կամ որևէ բոյկոտի հիմնական մեղավորները հենց կառավարության անդամներն են: Նրանք կամ տեղում չեն, կամ էլ տեղում են, բայց տեղ չունեն:
Սկզբում կարծում էի, թե վարչապետն իսկապես չի պատկերացնում Սահմանադրության 159-րդ հոդվածի նշանակությունը, բայց հետո հասկացա, որ գործ ունենք այլ պատճառի հետ: Վարչապետը պարզապես չի հանդուրժում որևէ քննադատություն որևէ այլ անձից, ընդդիմության որևէ ներկայացուցչից: Վարչապետ Փաշինյանի համար անսովոր է, որ իրենից բացի կարող է լինել նաև ուրիշ ընդդիմություն: Նիկոլ Փաշինյանը երկար տարիներ գործելով որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ հրաշալի հասկանում է, որ ընդդիմությունը մշտապես ավելի ընկալելի է հանրության ականջներում, քան իշխանությունը, և դրա համար ամենևին էլ կապ չունի, թե ով է այդ իշխանության ղեկավարը: Վարչապետը գուցե կարոտում է իր ընդդիմադիր օրերը: Հանրությունը սիրում է լսել բողոք, քննադատություն, իսկ Փաշինյանն էլ հանրության աչքին կարողանում է միաժամանակ ներկայանալ թե իշխանություն և թե ընդդիմություն: Ամեն դեպքում նա փորձում է այդպես ներկայանալ: Հանրությունն էլ դեռ ամբողջությամբ չի ընկալել այն իրողությունը, որ իշխանությունը հենց Նիկոլ Փաշինյանն է, որ նախկիններն այլևս որևէ կերպ մաս չեն կազմում իշխանությանը (որոշ դատախազաբանակային ու գանձապետահարկահավաքման բացառություններով): Այդպիսով, փաստորեն, վարչապետը փորձում է խաղից դուրս թողնել ընդդիմությանը:
Բայց մտածողները գիտեն, որ այդպես ահնար է երկար շարունակել: Ի վերջո հասարակությունը վարչապետից պահանջելու է իր պետական կառավարման համակարգին մեղադրելու և մեղքը պետական ծառայողների վրա բարդելու փոխարեն՝ աշխատել, լուծել խնդիրները, որոնց լուծման միակ լիազորված պաշտոնյան հենց ինքն է ու իր կաբինետի անդամները:
Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից