Քաղաքական

18.12.2019 16:26

Ռուսաստանը հույս ունի, որ Ադրբեջանը փոխադարձաբար կարձագանքի Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը

Ռուսաստանը հույս ունի, որ Ադրբեջանը փոխադարձաբար կարձագանքի Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը

Ռուսաստանի Դաշնությունը հույս ունի, որ Ադրբեջանի ղեկավարությունը նույնաբովանդակ հայտարարություն կանի` արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերջնական լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը:

«Մենք համաձայն ենք, որ խնդիրը չունի և չի կարող ունենալ ուժային լուծում: Ռուսական կողմը կարևորում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությունը, որ ԼՂ հակամարտության վերջնական կարգավորումը պիտի հաշվի առնի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի շահերն ու դիրքորոշումներն: Մենք ռուսական կողմից ափսոսանք հայտնեցինք, որ ադրբեջանական կողմից այս մասով դեռևս նույնաբովանդակ փոխադարձ հայտարարություն չի արվել: Հույս ունենք, որ դրանք անպայման կլինեն: Սա շատ կարևոր կլինի հակամարտության լուծման տեսանկյունից»,-ասաց Կոսաչովը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։