Լրահոս

23.02.2011 15:20


Չինացիներին նոր «հասմիկների հեղափոխության» կոչ են անում

Ինչպես հաղորդում է «BBC»–ն, ինտերնետում չին ժողովրդին ուղղված հերթական ուղերձն է հայտնվել, որով կոչ է արվում կառավարությունից բաց ղեկավարում և խոսքի ազտության նկատմամբ հարգանք պահանջել։

Ուղերձի հեղինակները չինաստանի քաղաքացիներին կոչ են անում ամեն շաբաթ դուրս գալ զբոսանքի նախապես հաստատված տեղերում, որպեսզի իրենց բողոքն արտահայտեն։ Թե որոշակի ով է կանգնած այս կոչի ետևում, հստակ հայտնի չէ, սակայն կոչը դրված է չինական սերվերների վրա՝ «boxun.com» կայքում։

Անցած շաբաթ Չինաստանի ոստիկանությունն ահաբեկել էր նմանատիպ պահանջով ինտերնետում հայտնված կազմակերպություններին։ Այդ կազմակերպությունները հայտնի են «Հասմիկների հեղափոխություն» անվամբ։

Այս խորագրի վերջին նյութերը