Լրահոս

18.12.2019 13:10


Արագածոտնի մարզում 26–ամյա վարորդը Volkswagen Touareg-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել քարերին ու գլխիվայր հայտնվել դաշտում. կա 4 վիրավոր

Արագածոտնի մարզում 26–ամյա վարորդը Volkswagen Touareg-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել քարերին ու գլխիվայր հայտնվել դաշտում. կա 4 վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 01:45-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 26-ամյա Սարգիս Ն.-ն իր վարած Volkswagen Touareg մակնիշի 34 CD 027 համարանիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 81-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինիս ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչներ, 20-ամյա Արամ Չ.-ն, 23-ամյա Հովհաննես Է.-ն, 21-ամյա Արթուր Ա.-ն և վարորդ Սարգիս Ն.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Արթուր Ա.-ն ժամկետային զինծառայող է:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը