ՌԴ դեսպան. «Մենք կպաշտպանվենք, եթե Ռուսաստանին կամ նրա համախոհներին վտանգ սպառնա»
Փետրվարի 23-ին Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ուժերը նշել են Հայրենիքի պաշտպանի օրը։ Այդ կապակցությամբ տեղի ունեցած արարողությանը ելույթ է ունեցել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն։
Նա հայտարարել է, թե շատ խորհրդանշական է, երբ երկու եղբայր երկրներ և երկու համախոհներ՝ հայերն ու ռուսները, այս տոնը միասին են նշում։
Նա Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններն անվանել է «իսկապես դաշնակցային»՝ նշելով, թե դրանք զարգանում են նաև ռազմական ոլորտում։
Հետո դեսպանը հայտարարել է, թե ռուսական բանակի ռազմական հայեցակարգում նշվում է՝ Ռուսաստանը ոչ մի պետություն որպես թշնամի չի դիտարկում, սակայն իրեն կամ իր դաշնակցին վտանգ սպառնալու դեպքում պաշտպանվելու է և հարձակումը հետ է մղելու։