Կարծիք

17.12.2019 18:16


Հո չի՞ գժվել` դուրս գա «անգլիական թագուհու» ամպլուայից և անշառ գլուխը շառի տակ դնի

Հո չի՞ գժվել` դուրս գա «անգլիական թագուհու» ամպլուայից և անշառ գլուխը շառի տակ դնի

Զուր հույսեր

Ինչքան «կլասիկ պատգամավոր» Էդմոն Մարուքյանը դիմացավ «լյուստրացիային»` կուլ տվեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ոչ «լուսավոր», տեղ-տեղ, կարելի է ասել` «հակահեղափոխական», վերահսկելի ընդդիմության դերին ոչ հարիր ակտիվության վերջին դրսեւորումներին, այնպես էլ նախագահի պաշտոնն զբաղեցնող Արմեն Սարգսյանն ընդառաջ կգնա վերջապես պետության «գլխի» եւ Սահմանադրության երաշխավորի իր առաքելությանը տեր կանգնելու հորդորներին։

Ա՜յդ էր պակաս...
Հո չի՞ գժվել` դուրս գա «անգլիական թագուհու» ամպլուայից եւ անշառ գլուխը շառի տակ դնի` հակադրվելով Փաշինյանին։

Եթե մտահոգ լիներ Հայաստանում մոլեգնող «թավշյա բեսպերդելով», մինչեւ հիմա՛ կենդանության նշաններ ցույց կտար։

Փաշինյանը Սահմանադրական դատարանն իրենով անելու մասին նախագծի ընդունումից հետո հո հենց այնպե՛ս չհանդիպեց հետը։

Հանդիպեց, որ երաշխիքներ ստանա` «չէպեներ» չեն լինի. նախագահը «կտրուկ շարժումներ» չի անի, եւ վերջ...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը