Կարծիք

17.12.2019 18:00


Թե ինչու ռուսական ՀՕՊ համակարգերը Սիրիայում իսրայելական ռազմական ինքնաթիռներին չեն հարվածում

Թե ինչու ռուսական ՀՕՊ համակարգերը Սիրիայում  իսրայելական ռազմական ինքնաթիռներին չեն հարվածում

Մեկ-մեկ սարսափում եմ, երբ տեսում եմ մեր ժողովրդի համատարած անտեղյակությունը կապված այն ամենի հետ, ինչ որ կատարվում է աշխարհում: Նույնիսկ շատ հարգարժան մարդիկ, որոնց ինտելեկտուալ բարձր մակարդակը երբեք կասկածի տակ չեմ դրել, հաճախ այնպիսի միամիտ հայտարարություններ կանեն, որ ուղղակի ապշել կարելի է:

Մասնավորապես կապված Իսրայել պետության հետ հաճախ ենք լսում, որ տեսեք՝ փոքր ազգը ինչպես է կարողանում իր շահը պաշտպանել, ինչպես են կարողանում անապատի մեջ, շրջափակված թշնամիներով, կառուցել բարգավաճ երկիր ու էլի այսպիսի բաներ, և որ մենք՝ հայերս, պիտի օրինակ վերցնենք նրանցից, որովհետև մենք ու հրեաները ամեն ինչով նման ենք, և՛ պատմությամբ, և՛ չգիտեմ՝ ինչով ու ինչով:

Հարգելինե՛րս, հերիք է միամիտ բաներ խոսեք, Հայաստանը Իսրայելի հետ համեմատեը կամ հայությանը հրեաների հետ համեմատելը անհեթեթություն է, այն պարզ պատճառով, որ հայությունը, այսօրվա դրությամբ, աշխարհի ամենախեղճ, ամենահալածված ու իրավազուրկ ազգերից մեկն է, որի հանդեպ արդեն մեկ դարից ավելի կիրառվում է ցեղասպանային քաղաքականություն, իսկ հրեաները աշխարհի ամենակազմակերպված ու հզոր հանրույթն են, ոչ մի հանրույթ, ոչ մի կրոնական կամ ազգային միավոր աշխարհի վրա չի կարող այսօր իր հզորությամբ համեմատվել հրեաների հետ: Իրենցը միայն Իսրայելը չէ, այլ, ինչ-որ իմաստով, աշխարհի մնացած բոլոր երկրներն էլ են իրենցը, որովհետև այսօրվա աշխարհակարգը կառուցվել է հրեական իդեայի համաձայն, և համաշխարհային բոլոր էլիտաները համերաշխ են այդ իդեայի կողմից սահմանված դիրեկտիվների շուրջ:

Համաշխարհային էլիտաների գերակշիռ մեծամասնության կորիզն են իրենք, ու եթե հաճախ միմյանց դեմ կատաղի պայքար են մղում, միևնույնն է երբեք չեն տրորի այն կարմիր գիծը, որը որ իրենք էլ գծել են իրենց ձեռքով, ու Իսրայել պետությունը առայժմ այդ կարմիր գծերից ներս է, այսինքն անձեռնմխելի է: Երբ, օրինակ, իսրայելական ինքնաթիռները ռմբակոծում են Սիրիայի տարածքը՝ շարքից հանելով Հեզբոլլահի կամ Իրանի զինված ստորաբաժանումների բազաները, շատերը մեզանում սկսում են ցնծություն ապրել, հատկապես հակառուսական տրամադրություն ունեցողները, որովհետև կարծում են, թէ ռուսական ՀՕՊ համակարգերը, որոնք տեղադրված են այնտեղ, ի վիճակի չեն խանգարել իսրայելական օդուժին՝ չհասկանալով, որ ռուսական ՀՕՊ համակարգերի լավ կամ վատ լինելու խնդիր չկա այդտեղ, եթե ուզեն, ռուսները շատ էլ լավ կկարողանային խանգարել, ուղղակի ռուսական ՀՕՊ-ը երբեք չի գործի ընդդեմ իսրայելական ինքնաթիռների մի պարզ պատճառով, ու այդ պատճառը այն է, որ դա անել ուղղակի չի կարելի: Ռուսական ՀՕՊ համակարգերի լավ լինելու ապացույցն է նաև Թուրքիայի կողմից այն ձեռքբերելու հանգամանքը և դրա հետևանքով ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների խիստ սրումը: ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի մնացած երկրները լուրջ անհանգստություն են ցուցաբերում այդ կապակցությամբ, քանի որ Թուրքիան դրանով լուծում է իր անվտանգության (ռազմական առումով) դիվերսիֆիկացման խնդիրը նաև:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ Politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը