Կարծիք

17.12.2019 16:01


Ձեր միտքը կլասիկով կտրեմ, եկեք տարածաշրջան

Ձեր միտքը կլասիկով կտրեմ, եկեք տարածաշրջան

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան ու Ադրբեջանն աջակցում են միմյանց «ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության վերականգնման հարցերում»:

«Այսօրվա զրույցի կարեւոր թեման ազգային եւ տարածաշրջանային անվտանգության ապահովումն էր: Առաջին հերթին խոսքն Ուկրաինայի արեւելքում ընթացող պատերազմի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է: Մենք մշտապես աջակցում ենք միմյանց մեր պետությունների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության վերականգնման հարցում՝ ըստ միջազգայնորեն ճանաչված սահմանների»,-հայտարարել է Զելենսկին:

Բաքվում մի ոգեւորություն է, մի ռազմատենչ տրամադրություն, իսկ մենք այստեղ Կլասիկ ենք տաշում, ժողովուրդ ջան, Ուկրանիայի մեր հայություն, ժամանակն է՝ Զելենսկիին հասկացնեք, որ Ադրբեջանը չի ընտրել իրեն, այլ դո՛ւք, տեղը նստացրեք այդ կլասիկ ծաղրածուին։

Իրինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը