Ինչո՞վ կավարտվի Արմեն Սարգսյանի կարճատև աշխատանքային այցը Հայաստան
ՀՀ նախագահ աշխատող Արմեն Սարգսյանի սեղանին է հայտնվել աղմկահարույց օրենքի նախագիծը։ Այն կարելի է կոչել «Նիկոլ Փաշինյանի՝ Սահմանադրական դատարանը բուդկայի պես սեփականաշնորհելու ցանկության մասին» նախագիծ։
Ոմանք այդ նախագծի անունը դրել են «ՍԴ դատավորներին «օրենքով» կաշառելու, կուտ տալու և ձրիակերության թոշակի մասին» օրենք։
Համաձայն ՀՀ սահմանադրության՝ ՀՀ նախագահը, այսինքն՝ պարբերաբար Հայաստան այցելող Արմեն Սարգսյանը, պետության գլուխն է։ Ու եթե նա իրոք այդպիսին է, այլ ոչ թե այլպիսին, ապա մայր օրենքում գրված է, որ պետք է իր լիազորություններն իրականացնելիս լինի անաչառ և առաջնորդվի բացառապես համապետական և համազգային շահերով:
Սահմանադրության մեջ նաև գրված է, որ խորհրդարանի ընդունած օրենքը Հանրապետության նախագահն ստորագրում և հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով:
Հիմա ՍԴ դատավորներին «օրենքով» կաշառելու օրենքընիկոլական հնազանդ մեծամասնությունն ընդունել է։ Կարճատև աշխատանքային ու ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Արմեն Սարգսյանը պետք է որոշում կայացնի։ Կա՛մ ինքը բավարարում է Փաշինյանի «կապրիզը» և հավասար պատասխանատվություն կրում Սահմանադրության տառին ու ոգուն չհամապատասխանող, հակաբարոյական և «հեղափոխական» այդ օրինագծի համար, կա՛մ ուղարկում է այդ օրինագիծը ՍԴ։
Հասկանալի է, որ Արմեն Սարգսյանը ծանր ընտրության առաջ է կանգնած ու հակասական զգացողություններ ունի։ Նրան մի կողմից հոգեհարազատ է պետության հաշվին ձրիակերության այդ օրինագիծը, քանզի ինքն էլ է ոչինչ չանելու դիմաց փող ստանում ՀՀ հարկատուների հաշվին ու մասնավոր հարցեր լուծում նախագահի պաշտոնն օգտագործելով, բայց մյուս կողմից նա կուզենար «կծմծել» Նիկոլին։ Թե ո՞ր զգացմունքն իր մոտ կգերակայի, կերևա շատ շուտով։
Դատելով ամենից՝ Արմեն Սարգսյանը 20 օր կսպասի, կփորձի որսալ քամու ուղղությունները և ըստ այդմ էլ որոշում կկայացնի։ Բայց ինքն ամեն դեպքում պետք է իմանա, որ եթե Նիկոլի քմահաճույքները չբավարարի ու կանաչ լույս չվառի անբարոյական ու հակասահմանադրական այդ օրինագծի առաջ, ապա կարող է սեփական դեմքը փրկել ու դրական լույսի ներքո հայտնվել։
Ինչո՞վ կավարտվի Արմեն Սարգսյանի կարճատև աշխատանքային այցը Հայաստան
ՀՀ նախագահ աշխատող Արմեն Սարգսյանի սեղանին է հայտնվել աղմկահարույց օրենքի նախագիծը։ Այն կարելի է կոչել «Նիկոլ Փաշինյանի՝ Սահմանադրական դատարանը բուդկայի պես սեփականաշնորհելու ցանկության մասին» նախագիծ։
Ոմանք այդ նախագծի անունը դրել են «ՍԴ դատավորներին «օրենքով» կաշառելու, կուտ տալու և ձրիակերության թոշակի մասին» օրենք։
Համաձայն ՀՀ սահմանադրության՝ ՀՀ նախագահը, այսինքն՝ պարբերաբար Հայաստան այցելող Արմեն Սարգսյանը, պետության գլուխն է։ Ու եթե նա իրոք այդպիսին է, այլ ոչ թե այլպիսին, ապա մայր օրենքում գրված է, որ պետք է իր լիազորություններն իրականացնելիս լինի անաչառ և առաջնորդվի բացառապես համապետական և համազգային շահերով:
Սահմանադրության մեջ նաև գրված է, որ խորհրդարանի ընդունած օրենքը Հանրապետության նախագահն ստորագրում և հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով:
Հիմա ՍԴ դատավորներին «օրենքով» կաշառելու օրենքը նիկոլական հնազանդ մեծամասնությունն ընդունել է։ Կարճատև աշխատանքային ու ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Արմեն Սարգսյանը պետք է որոշում կայացնի։ Կա՛մ ինքը բավարարում է Փաշինյանի «կապրիզը» և հավասար պատասխանատվություն կրում Սահմանադրության տառին ու ոգուն չհամապատասխանող, հակաբարոյական և «հեղափոխական» այդ օրինագծի համար, կա՛մ ուղարկում է այդ օրինագիծը ՍԴ։

Հայկ Ուսունց