Արարատի մարզպետը պարտվել է. նա չի կարողացել մտերմուհուն ցանկալի պաշտոնին նշանակել. «168 ժամ»
«Այս պահին Արարատի մարզպետարանում լարված տրամադրություններ են, պատճառն այն է, որ մարզպետ Գարիկ Սարգսյանը չի կարողացել աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, ի վերջո, հաստատել իր մտերմուհուն՝ Լիլիթ Միրզախանյանին։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ մարզպետարանի գլխավոր քարտուղարի թափուր հաստիքի մրցույթին ներկայացված երեք դիմորդներից միայն Լիլիթ Միրզախանյանն է կտրվել, մյուս երկուսն անցել են երկրորդ փուլ և կմրցեն բանավոր քննությանը։
Այս հարվածը մարզպետի համար կրկնակի ծանր է այն պատճառով, որ ցանկալի պաշտոնում Լիլիթ Միրզախանյանին հաստատելու համար նա սպասել էր երկար, այս հաստիքն ազատվեց հեղափոխության օրերին և այսքան ժամանակ հանուն նրա թափուր էր պահվում որովհետև տիկինը ստաժի խնդիր ուներ, ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակն էր հազիվ ստացել։
Երկրորդ հարվածը այն է, որ Լիլիթ Միրզախանյանին այսօր փաստացի հաղթել է մեկը, ով ոչ միայն նախկիններից է, այլև ներկայում աշխատում է Արարատի մարզպետարանի աշխատակազմում։ Նունե Մարտիկյանը զբաղեցնում է մարզպետարանի սոցապահովության բաժնի պետի պաշտոնը, և նա իրականում մարզպետին դատի տված անձն է, ով նույն կերպ անցյալ տարի հաղթել էր Վեդու բժշկական կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար հայտարարված մրցույթում, բայց չէր նշանակվել (հավանաբար մինչ այդ մեկ այլ անձին տված՝ մարզպետի խոստման պատճառով)։
Հիշեցնենք, Նունե Մարտիկյանը նաև այն երկուսից մեկն է, որ մարզպետի գծած սցենարին անսպասելի հակառակվելու պատճառով արժանացել էր նրա «պատժին» և չէր ընդգրկվել մարզպետարանի պարգևավճարներ ստացածների ցանկում։ Սա այն դեպքն էր, երբ մարզպետը պարգևատրել էր ինքն իրեն ու ողջ աշխատակազմին 100 տոկոսով՝ վարսավիրի հայտնի ծեծի դեպքից հետո»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: