Կարծիք

16.12.2019 20:58


Քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանը կառավարում է «ուզվոր Կարապետ» սկզբունքով (տեսանյութ)

Քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանը կառավարում է «ուզվոր Կարապետ» սկզբունքով (տեսանյութ)

Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետը դիմեց տնտեսվարողներին և Սփյուռքի մեր հայրենակիցներին, որպեսզի վերջիններս նվերներ տան Երևանին։ Էդպես լավ չի. թող հարկերն ու տուրքերը հանի և քաղաքը մնա նվիրատվությունների հույսին։ Այլապես գլուխ են գովում, որ բյուջեն աննախադեպ աճել է, բայց Երևանը չի կարող իր հոգսերը հոգալ։

Իսկ գոնե պատկերացնո՞ւմ է, թե ինչ ամոթ է, երբ Երևանը ողորմություն է մուրում։ Բա գիտի՞՝ այդ ողորմություն տվողները ոնց են «մուննաթ» գալու Երևանի վրա, իսկ նվեր չտված քաղաքացիները ոնց են կաշկանդվելու Երևանի հետ գործ ունենալիս։

Ինձ մի բան էլ է հետաքրքիր. երբ իր ընտանեկան կենցաղային հարցերը լուծել չի կարողանում, գնում «ուզվոր Կարապետի» պես հարևաններից ու բարեկամներից նվերնե՞ր է խնդրում։

Թե՞ ուղղակի այդ հայտարարությունն արեց, որ հանգիստ խղճով աշխատեցնի այդ կոռուպցիոն սխեման։

Լավ, ի վերջո այդ տղան հասկանալո՞ւ է, որ իր ապաշնորհ կառավարման պատճառով, բացի համակարգային վնասներից, Երևանը նաև վարկաբեկվում է։

Երևանի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար

Ռուսլան Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը