Կարծիք

16.12.2019 20:53


Երբեմն ստիպված լսում եմ հասարակության թերմացքների հարցազրույցներ և հասկանում, որ այլևս ոչինչ չի կարող ինձ զարմացնել

Երբեմն ստիպված լսում եմ հասարակության թերմացքների հարցազրույցներ և հասկանում, որ այլևս ոչինչ չի կարող ինձ զարմացնել

Երբեմն ստիպված լսում եմ հասարակության թերմացքների հարցազրույցներ եւ հասկանում, որ այլևս ոչինչ չի կարող ինձ զարմացնել։ Բարոյական օրենքներից զուրկ, տարօրինակ պայմաններում անպատիժ մնացած հանցագործները որոշել են, որ իրենք կարող են հասարակության մեջ կարծիք ձևավորող դառնալ։

Որոշ լրատվամիջոցներ էլ լուրջ դեմքով եթեր են տրամադրում դրանց։ Սրանք էլ գնալով ավելի ու ավելի ստոր ստեր են տարածում լուրջ մարդկանց հասցեին՝ օգտվելով առիթից, որ վերջիններս անհարմար կզգան նույնիսկ արձագանքել իրենց՝ իջնելով հասարակության թերմացքի մակարդակի, էլ ուր մնաց դատի տան սրանց, իրենց լուրջ անունը դնելով սրանց անվան կողքին։

Հուսամ ժամանակը կբուժի հասարակության այն հատվածին, որոնք կարողանում են լսել եթերից փողոցային ժարգոնով ու պահվածքով, իրենց տգիտության ու անմակարդակության արդյունքում անդադար հայհոյախառն արտահայտվողներին ու վիրահատական միջամտությունների անհրաժեշտություն չի լինի։

Լուսինե Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը