Կարծիք

16.12.2019 15:21


Զոհրաբ Մնացականյանից առաջ վերջին անգամ նման կրակի մեջ հայտնվել էր Ալեքսանդր Խատիսյանը, երբ 1920թ. ստիպված էր ստորագրել Ալեքսանդրապոլի պայմանագիրը

Զոհրաբ Մնացականյանից առաջ վերջին անգամ նման կրակի մեջ հայտնվել էր Ալեքսանդր Խատիսյանը, երբ 1920թ. ստիպված էր ստորագրել Ալեքսանդրապոլի պայմանագիրը

Պարզվում է` այն պնդումից, թե վարչապետ Փաշինյանի քարոզչական թիմն անպիտան է, նեղվել է ոչ միայն վլադիմիրկարապետյանական թևը, այլև արտասահմանյան գործակալական ցանցն՝ իր մեդիառեսուրսներով: Իրենց պիտանելիությունն ապացուցելու համար համացանցում գովազդի տակ պտտում են հերթական անբովանդակ նյութը` փորձելով մանիպուլացնել, թե Սահմանադրական դատարանը իրավապահ համակարգի մաս չէ, և ՍԴ-ն` չնայած IRI-ի հրապարակած ուսումնասիրության տվյալների, այնուամենայնիվ չի վայելում ժողովրդի վստահությունը: Չցանկանալով բանավեճի մեջ մտնել ակնհայտ անբովանդակ պնդումների շուրջ` սամանափակվենք միայն մեկ տրամաբանական փաստարկով. Սահմանադրական դատարանը արդարադատության բարձրագույն մարմինն է, որն ապահովում է Սահմանադրության գերակայությունը, այսինքն` իրավունքի իրացման և իրավունքի պահպանման բնագավառում Սահմանադրական դատարանը ոչ միայն իրավապահ համակարգի մաս է, այլև այդ համակարգի անկյունքարն ու հենասյունն է:

Այնուամենայնիվ, անվճար լիկբեզի ժամանակ ու ցանկություն չկա: Թող իրենք բարի լինեն և կարդան արևմտյան ու ռուսաստանյան մասնագիտական գրականությունն ու իրավագիտության համատեքստում իրենք իրենց համար պարզեն` արդյոք Սահմանադրական դատարանը իրավապահ մարմի՞ն է, թե՞ ոչ:

Ի դեպ, վարչապետ Փաշինյանի գլխավոր հենասյուներից մեկը հանդիսացող արտասահմանյան գործակալական ցանցը շատ ավելի արդյունավետ է, երբ ինտելեկտուալ թեմաների մեջ չի ներքաշվում: Իրենցը Ատելության կուսակցության կատարմամբ սահմանադրական կարգի տապալման բազմաթիվ օրինակները «հիմնավորելն է», իրենցն ընտրովի արդարադատությունն է, իրենցը մարդու իրավունքների սելեկտիվ պաշտպանությունն է, իրենցը ժողովրդավարության անվան տակ լիբերալ-բոլշևիկյան ֆաշիզմի «հիմնավորումն է»: Ի վերջո` իրենցը Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում այնպիսի խառնաշփոթ ստեղծելն է, որ Զոհրաբ Մնացականյանից առաջ վերջին անգամ նման կրակի մեջ հայտնվել էր Ալեքսանդր Խատիսյանը, երբ 1920թ.-ին ստիպված էր ստորագրել Ալեքսանդրապոլի պայմանագիրը:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը