Լրահոս

16.12.2019 15:05


ՔԿ-ն վարույթ է ընդունել Ռուբեն Հայրապետյանին առնչվող քրեական գործը

ՔԿ-ն վարույթ է ընդունել Ռուբեն Հայրապետյանին առնչվող քրեական գործը

ՀՀ Քննչական կոմիտեն ստացել և վարույթ է ընդունել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին առնչվող քրեական գործը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին ասաց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի, 179-րդ հոդվածի 3-րդ մասի, 325-րդ հոդվածի 2 մասի և 214-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ծանր հետևանք առաջացրած պաշտոնեական անփութության, առանձնապես խոշոր չափերով յուրացման, մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանք:

ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները դեկտեմբերի 13-ին խուզարկություն էին իրականացրել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի առանձնատանը և նրան պատկանող շինություններում։

Այս խորագրի վերջին նյութերը