Լրահոս

16.12.2019 13:45


Եղանակը հանրապետությունում էապես չի փոխվի

Եղանակը հանրապետությունում էապես չի փոխվի

Հանրապետության տարածքում՝

Դեկտեմբերի 16-ի ցերեկը, 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 16-20-ի ցերեկներն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 16-ի ցերեկը, 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցածրադիր գոտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։

Երևան քաղաքի դեկտեմբերի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 14.00C (1966 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -16.10C (1975 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -0.50C

Այս խորագրի վերջին նյութերը