Կարծիք

16.12.2019 13:40


ՀՀԿ գրասենյակի դռներն ամենահաճախ բացող-փակող Վահագն Թևոսյանն ու 5 միլիոն դրամը

ՀՀԿ գրասենյակի դռներն ամենահաճախ բացող-փակող Վահագն Թևոսյանն ու 5 միլիոն դրամը

2018-ի հուլիսին ներքոդրյալ գրառման հեղինակ Վահագն Թևոսյանը դեռ Հանրայինում է աշխատում և հանրային կարծիքի վրա հուզական տպավորություն և խղճահարություն առաջացնելու համար նման գրառումներ էր անում: Ո՞վ կմտածեր, որ ամիսներ անց «ինչ-ինչ սրտացաաավ» անձինք Վահագնին 5 միլիոն դրամ են տալու, որ տանի մուծի նախընտրական հիմնադրամին: Անպայման կարդացեք այս սրտաճմլիկ, հուզատոչոր, գեղարվեստական գրականության երանգներով գրված ստատուսը, որտեղ նշված անձանցից առնվազն երկուսը, որոնցից մեկը մի քանի տարում մի կերպ 2 հազար դոլար փող են հավաքել (Հայկ Գևորգյան), մի քանի ամիս անց երկուսով 10 միլիոն դրամ են փոխանցել նախընտրական հիմնադրամին: Կարդալուց զգույշ եղեք չհուզվեք...

https://www.facebook.com/vahagn.tevosyan/posts/10156931422804026?__tn__=K-R

Հ.Գ. Վահագն Թևոսյանն այս թեմայով մի իշխանական քարոզչի գրառման տակ մեկնաբանություն է թողել, թե իբր ես «զրպարտում» եմ իրենց և իրենք հավաքական որոշում կայացնելու կարիք ունեն` ինձ դատի տա՞ն, թե՞ չէ: Ուրեմն, հարգելի ՀՀԿ գրասենյակի դռները հաճախակի բացած Վահագն Թևոսյա՛ն, խնդրեմ, դատի՛ տվեք ինձ` «զրպարտչիս», բայց չմոռանաք, որ իշխանափոխությունից հետո հատկապես Դուք և սույն ցուցակում առկա անձինք ցուցմունք եք տալու ՀՔԾ-ում: Ու նաև չմոռանաք, որ էս ամեն ինչից հետո ժողովրդին պետք է համոզեք, թե էդ ովքե՞ր և ինչո՞ւ են ձեզ այդքան գումարներ տվել կամ ինչպե՞ս կարողացաք ըսենց «ծաաաանր» ապրուստից հետո միանգամից այդքան մեծ գումարներ ունենալ, որ փոխանցեք:

Հ.Գ. 2 Եվս մեկ անգամ կրկնեմ իմ ասածները` այս թվերն ու նշված անձանց ունեցվածքը չեն արտացոլում գումարների ծագումնաբանության օրինականությունը, և իշխող ուժը ՊԱՐՏԱՎՈՐ Է հանրությանը բացատրել այդ միջոցների աղբյուրներն ու դրանք իրենց փոխանցող անձանց մոտիվացիան: Այլապես ես և ինձ պես շատերը բոլոր իրավունքներն ունեն մտածելու, որ դրանք պետական ՌԵԿԵՏԻ կամ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ սխեմաների արդյունք են: Եթե սրա համար պետք է դատի տաք, խնդրեմ` տվե՛ք: Ես էլ ասում եմ` ՉՏՎՈՂԻ՞

79678804_2822075601188913_7297033179729231872_n

79299949_2822075604522246_5568308280448516096_n

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը