Իսկ ԱԳՆ-ի խորհրդակցությունը դիտվե՞լ է որպես ՀՀ անվտանգության դեմ ուղղված սպառնալիք
Առավոտից երկու տեղեկություն հետաքրքրեց: Նախ այն, որ ոչ անհայտ սորոսական Դ.Իոաննիսյանի «կոմիսարական» ղեկավար ներկայությամբ, նրա ենթակայի ստորացուցիչ վիճակում դրված ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը (երևի այս կացության մեջ ավելի ճիշտ է նրան կոչել անԶոր) ինչ-որ «թույն» բաներ է պատմել, որ պատմելու ենթակա չեն:
Զ. Մնացականյանը, որ դիվանագիտական մեծ փորձով ու մասնագիտական բարձր պատրաստվածությամբ անձնավորություն է, քիչ չէ, որ թույլ է տվել օտարերկրյա ազդեցության ակնհայտ գործակալներն իրենով մանիպուլյացիաներ անեն, դեռ մի բան էլ ձգտել է սիրաշահել նրանց, ասել բաներ, որ նրանք ուզում են լսեցնել հանրությանը: Ինձ դժվար է հասկանալ, թե այդ ի՞նչ վեհ գաղափարներ են, որ նրա նման պրոֆեսիոնալին ստիպում են դառնալ անձեռնահաս ու ստախոս, արկածախնդիր կառավարիչների գործակիցը կամ կույր գործիքը: Բայց դա դեռ մի կողմ:
Երկրորդ տեղեկությունը այն էր, որ ԱԱԾ տնօրենին առընթեր խորհրդի նիստ է եղել, ԱԱԾ տնօրենի ժպ-ի գլխավորությամբ ու քննարկվել են «ՀՀ անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելուն, ինչպես նաև՝ ժամանակակից մարտահրավերներին հակազդելուն վերաբերող հարցեր»:
Հետաքրքիր է. իսկ ԱԳՆ-ի խորհրդակցությունը դիտվե՞լ է որպես ՀՀ անվտանգության դեմ ուղղված սպառնալիք: Կամ, ասենք, «սորոսյուգենդը» դիտվո՞ւմ է այդպիսին այն մարմնի կողմից, որի գլխավոր գործառույթը հենց այդ անվտանգության ապահովումն է՝ սպառնալիքների չեզոքացումը:
Ինչ վերաբերում է «հող տալու» էժանագին մանիպուլյացիաներին, ապա դրանք բացարձակապես անուղեղ մասսայի վրա են հաշվարկված:
Կան շատ պարզ ու ակնհայտ իրողություններ: Իսկ զանազան «կտերը» առաջին իմպուլսիվ կամ հուզական ռեակցիայի համար են:
Սեփական կոպտագույն վրիպումները չկարողանալով այլևս քողարկել՝ գործող իշխանությունը շարունակում է խաղալ տրամադրությունների և փուչիկների վրա: Շատ շուստրի են, ախր:
Շուստրի չլինեին, եկամտային ավելցուկով (դրան մասնագետները պրոֆիցիտ են ասում) բյուջեի մասին դրոշ ծածանելով՝ ծիխարի, գրեթե գաղտագողի չէին գնա ու բյուջեի պակասուրդի (դեֆիցիտի) համար դրսից պարտք վերցնեին:
Հա, շուստրավատով էլ կարելի է միառժամանակ իշխանություն պահել, բայց ոչ՝ երկիր: Նկատի ունեմ, որ շուտրավատով ղեկավարել պետությունը չի ստացվի: Պարզ պատճառով՝ պետությունը չի դիմանա:
Իսկ ԱԳՆ-ի խորհրդակցությունը դիտվե՞լ է որպես ՀՀ անվտանգության դեմ ուղղված սպառնալիք
Առավոտից երկու տեղեկություն հետաքրքրեց: Նախ այն, որ ոչ անհայտ սորոսական Դ.Իոաննիսյանի «կոմիսարական» ղեկավար ներկայությամբ, նրա ենթակայի ստորացուցիչ վիճակում դրված ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը (երևի այս կացության մեջ ավելի ճիշտ է նրան կոչել անԶոր) ինչ-որ «թույն» բաներ է պատմել, որ պատմելու ենթակա չեն:
Զ. Մնացականյանը, որ դիվանագիտական մեծ փորձով ու մասնագիտական բարձր պատրաստվածությամբ անձնավորություն է, քիչ չէ, որ թույլ է տվել օտարերկրյա ազդեցության ակնհայտ գործակալներն իրենով մանիպուլյացիաներ անեն, դեռ մի բան էլ ձգտել է սիրաշահել նրանց, ասել բաներ, որ նրանք ուզում են լսեցնել հանրությանը: Ինձ դժվար է հասկանալ, թե այդ ի՞նչ վեհ գաղափարներ են, որ նրա նման պրոֆեսիոնալին ստիպում են դառնալ անձեռնահաս ու ստախոս, արկածախնդիր կառավարիչների գործակիցը կամ կույր գործիքը:
Բայց դա դեռ մի կողմ:
Երկրորդ տեղեկությունը այն էր, որ ԱԱԾ տնօրենին առընթեր խորհրդի նիստ է եղել, ԱԱԾ տնօրենի ժպ-ի գլխավորությամբ ու քննարկվել են «ՀՀ անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելուն, ինչպես նաև՝ ժամանակակից մարտահրավերներին հակազդելուն վերաբերող հարցեր»:
Հետաքրքիր է. իսկ ԱԳՆ-ի խորհրդակցությունը դիտվե՞լ է որպես ՀՀ անվտանգության դեմ ուղղված սպառնալիք: Կամ, ասենք, «սորոսյուգենդը» դիտվո՞ւմ է այդպիսին այն մարմնի կողմից, որի գլխավոր գործառույթը հենց այդ անվտանգության ապահովումն է՝ սպառնալիքների չեզոքացումը:
Ինչ վերաբերում է «հող տալու» էժանագին մանիպուլյացիաներին, ապա դրանք բացարձակապես անուղեղ մասսայի վրա են հաշվարկված:
Կան շատ պարզ ու ակնհայտ իրողություններ: Իսկ զանազան «կտերը» առաջին իմպուլսիվ կամ հուզական ռեակցիայի համար են:
Սեփական կոպտագույն վրիպումները չկարողանալով այլևս քողարկել՝ գործող իշխանությունը շարունակում է խաղալ տրամադրությունների և փուչիկների վրա: Շատ շուստրի են, ախր:
Շուստրի չլինեին, եկամտային ավելցուկով (դրան մասնագետները պրոֆիցիտ են ասում) բյուջեի մասին դրոշ ծածանելով՝ ծիխարի, գրեթե գաղտագողի չէին գնա ու բյուջեի պակասուրդի (դեֆիցիտի) համար դրսից պարտք վերցնեին:
Հա, շուստրավատով էլ կարելի է միառժամանակ իշխանություն պահել, բայց ոչ՝ երկիր: Նկատի ունեմ, որ շուտրավատով ղեկավարել պետությունը չի ստացվի: Պարզ պատճառով՝ պետությունը չի դիմանա:
Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից