Կարծիք

16.12.2019 19:30


Տեր-Պետրոսյանը չկարողացավ հրապարակային զոռբայությամբ վերցնել իշխանությունը, նրա փոխարեն տասը տարի անց եկավ նրա աճեցրած կադրը` Նիկոլը

Տեր-Պետրոսյանը չկարողացավ հրապարակային զոռբայությամբ վերցնել իշխանությունը, նրա փոխարեն տասը տարի անց եկավ նրա աճեցրած կադրը` Նիկոլը

2008 թվականի հետընտրական հանրահավաքներն էին` չարաբաստիկ մարտի 1-ին նախորդող օրերը: Հիշողությանս մեջ տպավորվել է` Ազատության հրապարակում հավաքված մարդիկ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթների ժամանակ պարզում էին մի մեծ սպիտակ պաստառ, որի վրա գրված էր. «Օլիգարխիան կերավ մեզի, զարթնիր, Լևոն, մեռնիմ քեզի»:

Հայտնի երգի բառերը փոխելով` այս կերպ հասարակ ժողովուրդն ուզում էր ցույց տալ իր դժգոհությունը օլիգարխիկ համակարգից, որի առկայության մեջ մեղադրում էին այն ժամանակվա իշխանությանը:

Եվ հույսն էլ վերակենդանացող ՀՀՇ-ն էր:

Տեր-Պետրոսյանը չկարողացավ հրապարակային զոռբայությամբ վերցնել իշխանությունը, նրա փոխարեն տասը տարի անց եկավ նրա աճեցրած կադրը` Նիկոլը, ով ենթադրաբար պետք է պայքարեր օլիգարխիայի դեմ:

Սակայն իրականում տեղի ունեցավ հակառակը: Օլիգարխիան ոչ թե կազմալուծվեց, այլ ավելի կատարելագործվեց: Ասեմ ավելին` նիկոլական ապաշնորհ համակարգը հենված է երկու օլիգարխասյուների` Սամվել Ալեքսանյանի և Խաչատուր Սուքիասյանի վրա:

Օլիգարխ շարունակեցին համարվել նրանք, ովքեր չանցան Նիկոլի քաջնազարական թրի տակով և չմուծվեցին Աննայի հիմնադրամներին: Խիստ ընտրողաբար մոտենալով բոլոր հարցերին` այս հարցում թերևս ամենախայտառակ խաբեությունը ցուցաբերեց «հեղափոխական» կառավարությունը:

Դե գնա հիմա, հասարակ ժողովուրդ, նոր հերոս գտիր քեզ համար, ով քեզ կազատի օլիգարխիկ դրսևորումներից, լևոնանիկոլական ակնկալիքներդ մարված են վաղուց:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը