Կարծիք

16.12.2019 12:58


Սորոսի Զորիկ դարձած Զոհրաբ Մնացականյանը ենթարկվելու է քրեական պատասխանատվության

Սորոսի Զորիկ դարձած Զոհրաբ Մնացականյանը ենթարկվելու է քրեական պատասխանատվության

Երեկվանից Ֆեյսբուքը Սորոսի Զորիկ դարձած Զոհրաբ Մնացականյանին է քննարկում։ Ընդ որում` սորոսականների համար «փակ հանդիպման» դրվագը բացատրվում է երկու սցենարով՝ կա՛մ Զորիկը գիտակցված է մասնակցում այս իշխանությունների դավադրությանը, կա՛մ Զորիկին նենգաբար պադստավկա են անում, որպեսզի նրա տեղը ազատվի Նիկոլի խոսնակ՝ կարառուն լևոնական Վովա Կարապետյանի/ինչ-որ սորոսականի համար։

Զավեշտը նրանում է, որ երկու դեպքում էլ Զորիկը չի շահում։ Եթե առաջինն է, ապա նրա հրաժարականը/պաշտոնանկությունը որևէ հարց չեն լուծելու, այլ նա ենթարկվելու է քրեական պատասխանատվության, ասենք՝ պետական դավաճանության հոդվածով։ Եթե երկրորդն է, ապա նա, միևնույն է, ենթարկվելու է քրեական պատասխանատվության, եթե մոտ օրերս հրաժարական չտա ու իրեն՝ նման հակապետական քայլերի դրդած իշխանությունների դիմակը չպատռի։ Հասկանում եք, չէ՞, որ երրորդը տրված չի՝ կա՛մ Զորիկը ինքն է դավադիր, կա՛մ Զորիկը, ինչ-ինչ նկատառումներից ելնելով, պաշտպանում է դավադիրների։

Նաև ուզում եմ մի երկու թեզի անդրադառնալ, որոնք բավականին լայն տարածում ունեն ու անձամբ ինձ խիստ նյարդայնացնում են։

Առաջին թեզ․ բա որ իրա տեղը ինչ-որ ոչ պրոֆեսիոնալ քայլարաստի/լևոնականի բերեն։

Ասենք բերեցին։ Ի՞նչ պետք է անի այդ ոչ պրոֆեսիոնալը, որ չի անում հիմա Զորիկը։ Ինչո՞ւմ է արտահայտվել այս տարիուկեսում Զորիկի բարձր պրոֆեսիոնալիզմը։ Ասեք, էլի։ Էդ ադաթների ու հայ դիվանագիտական հանճարի պահապանի տարբերակը առնվազն ծիծաղելի է։ Ո՞ւմ է պետք այն պահապանը, որ ցանկացած քայլարաստից ու լևոնականից ոչ պակաս ջանասիրությամբ անիծում է բանակցային մեր դիրքերի հերը ու սորոսականների հետ փակ հանդիպման շրջանակներում ինչ-ինչ փակ տեղեկություններ է տրամադրում։

Թեզ երկրորդ․ ախր նա բարձր պրոֆեսիոնալ է։

Առհասարակ, դիվանագետի պրոֆեսիոնալիզմի առաջնային ու կենսական կետը ոչ թե լեզուների իմացությունն է, ոչ թե բանակցային հմտություններն են, այլ անմնացորդ հայրենասիրությունը։ Մենակ Զորիկի մասով չի, որ մենք ունենք խնդիր։ Մեր ողջ դիվանագիտական կորպուսը քաղցկեղի մետաստազների պես պատված է հենց այս առաջնային դրույթի բացակայությամբ օժտված մարդկանցով։

Չգնալով բացարձակ ընդհանրացման՝ այդուհանդերձ, ֆիքսենք, որ մեր դիվանագետների երազանքների պիկը սահամանափակվում է էլիտար խոպանչի լինելու նշաձողով, երբ մարդը երազում է, որ այս կամ այն արևմտաեվրոպական երկրի մայրաքաղաքի բարեկեցիկ թաղամասում ծառայողական տանն է ապրում, ստանում է այդ երկրի չափորոշիչներով բավականին պատկառելի աշխատավարձ ու բարիդրացիական շփում ունի այդ երկրի բարձրաշխարհիկ անձանց հետ։ Պլան մաքսիմումն էլ, եթե չասենք՝ անհայրենիք խոպանչիների աստվածը հանդիսանում է մեր գաստրալյոր նախագահը։

Եվ ուրեմն․․․

Զորիկի մասով կա միայն մի լուծում․ կամ պատռում է սրանց դիմակները ու հեռանում է, կամ էլ՝ շարունակում է սվառկա եղած մնալ իր աթոռից, մինչև պատռվի սրանց ու այդ թվում՝ իր դիմակները՝ դրանից բխող բոլոր հետևաքներով՝ ներառյալ իրավական։

Բուն խնդրի մասով կա հրամայական ամբողջովին վերաձևելու ու վերաիմաստավորելու մեր դիվանագիտական կորպուսն ու դրա ներկայացուցիչների մոտիվացիան։ Անհայրենիք էլիտար խոպանչիները պետք է հանրային ընկալման մեջ հավասարեցվեն ազգի դավաճանի ու օտարերկրյա գործակալի։

Կոնստանիտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը