Լրահոս

16.12.2019 11:20


Երևանում 23-ամյա ՊՆ ծառայողը Kia-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին

Երևանում 23-ամյա ՊՆ ծառայողը Kia-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին

Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 23-ամյա Գագիկ Բ-ն իր վարած Kia մակնիշի 15 ՕR 115 համարանիշի ավտոմեքենայով Էրեբուն և Արցախի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 54-ամյա Վահան Շ-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած բժիշկներին վիրավորին տեղափոխել հիվանդանոց։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվել։

Ժամեր անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գագիկ Բ-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը