Կարծիք

16.12.2019 10:41


Հայտնում եմ, որ որպես քաղաքացի ունեմ իմ քաղաքացիական դիրքորոշումը

Հայտնում եմ, որ որպես քաղաքացի ունեմ իմ քաղաքացիական դիրքորոշումը
Լրատվամիջոցներում տարածված «աղմկահարույց» վերնագրով «տեղեկատվության» վերաբերյալ հայտնում եմ հետևյալը՝

Ես Հանրային հեռուստաընկերությունում աշխատում եմ արդեն 22 տարի և դեռ ոչ մի անգամ աշխատանքից ազատման դիմում չեմ գրել։ Վաղը բացելու եմ Հանրայինի եթերը «Առավոտ լուսո» ծրագրով։

Հեռուստատեսության ասպարեզում ասելիքս վստահաբար դեռ սպառված չէ։ Իսկ թե որ ձևաչափով, ինչ նախագծով և որ եթերում կհայտնվեմ, կերևա 2020 թվականին։

Հայտնում եմ, որ որպես քաղաքացի ունեմ իմ քաղաքացիական դիրքորոշումը, բայց, որպես ոչ լրատվական, քաղաքական, հաղորդումների ձևաչափի պրոֆեսիոնալ հաղորդավար հրապարակավ պահպանում եմ քաղաքական չեզոքությունը։
Հ.Գ. Արսեն Բաբայանն իմ ընկերն է, իսկ հրապարակված լուսանկարի մասով երբևէ որևէ խնդիր չի ծագել։
Էրիկ Անթառանյանի ֆեյսբուքյան էջից
timthumb

Այս խորագրի վերջին նյութերը