Ըստ Դանիել Իոաննիսյանի՝ Նիկոլ Փաշինյանը սուտասան է
Ըստ Դանիել Իոաննիսյանի՝ Նիկոլ Փաշինյանը սուտասան է: Ինքներդ դատեք:
Ֆեյսբուքյան իր գրառման մեջ նա ասում է, որ «լրագրողները բազմաթիվ մանրամասներ իմացան արտաքին քաղաքականության տրամաբանության փոփոխությունից»:
Հիմա եկեք հասկանանք: Փաշինյանը 1,5 տարի է՝ ասում է, որ ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորը (ասել է թե՝ տրամաբանությունը) չի փոխվել և չի փոխվելու:
Դանիել Իոաննիսյանը ասում է, որ փոխվել է, նույնիսկ ավելին` այնքան է փոխվել, որ ԱԳՆ նախարարը, Մամեդյարովին պատասխանելու փոխարեն, գնում է հանդիպման թաքնված ցուցակից անհայտ լրագրողների հետ, որ նրանց «բաց ու անմիջական» բացատրի արտաքին քաղաքականության տրամաբանության փոփոխությունները: Ասեմ ավելին, նրան այդ դժվարին գործում գնացել էր օգնելու ԱԽ քարտուղարը:
Հիմա երկուսից մեկը` 1. Կամ ` Նիկոլը ճիշտ է, իսկ Դանիելը ստում է և արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ չկան և նրանք մեր լրագրողներին սուտ տեղեկատվություն են տվել, ապակողմնորոշել են: 2. Կամ` Դանիելը ճիշտ է, իսկ Նիկոլը` սուտ, ու արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ կան:
Ըստ Դանիել Իոաննիսյանի՝ Նիկոլ Փաշինյանը սուտասան է
Ըստ Դանիել Իոաննիսյանի՝ Նիկոլ Փաշինյանը սուտասան է:
Ինքներդ դատեք:
Ֆեյսբուքյան իր գրառման մեջ նա ասում է, որ «լրագրողները բազմաթիվ մանրամասներ իմացան արտաքին քաղաքականության տրամաբանության փոփոխությունից»:
Հիմա եկեք հասկանանք:
Փաշինյանը 1,5 տարի է՝ ասում է, որ ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորը (ասել է թե՝ տրամաբանությունը) չի փոխվել և չի փոխվելու:
Դանիել Իոաննիսյանը ասում է, որ փոխվել է, նույնիսկ ավելին` այնքան է փոխվել, որ ԱԳՆ նախարարը, Մամեդյարովին պատասխանելու փոխարեն, գնում է հանդիպման թաքնված ցուցակից անհայտ լրագրողների հետ, որ նրանց «բաց ու անմիջական» բացատրի արտաքին քաղաքականության տրամաբանության փոփոխությունները: Ասեմ ավելին, նրան այդ դժվարին գործում գնացել էր օգնելու ԱԽ քարտուղարը:
Հիմա երկուսից մեկը`
1. Կամ `
Նիկոլը ճիշտ է, իսկ Դանիելը ստում է և արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ չկան և նրանք մեր լրագրողներին սուտ տեղեկատվություն են տվել, ապակողմնորոշել են:
2. Կամ`
Դանիելը ճիշտ է, իսկ Նիկոլը` սուտ, ու արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ կան:
Երկուսից մեկը:
#կողմնորոշվեք_Դանիկ_և_Նիկոլ
Հ.Գ. Իսկ եթե իրոք կան, պատմեք, տեսնենք՝ ինչ փոփոխություններ են, որովհետև ժողովուրդը այդ մանդատը ձեզ չի տվել:
Քրիստինա Նազարյանի ֆեյսբուքյան էջից