Կարծիք

15.12.2019 20:08


Կա՛մ դու մուծվում ես «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամներին, կա՛մ 6-րդ վարչության աշխատակիցները հայտնվում են քեզ պատկանող «տարածքներում»

Կա՛մ դու մուծվում ես «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամներին, կա՛մ 6-րդ վարչության աշխատակիցները հայտնվում են քեզ պատկանող «տարածքներում»

Մարդիկ հո չե՞ն կարող «երեք կես» լինել

Հետո էլ զարմանում եք, թե Փաշինյան Նիկոլի «դամկա գնալուց»` ժողովրդի անունից ինքն իրեն վարչապետ նշանակելուց հետո ինչու են «Հայաստան» հիմնադրամի մուտքերը պակասել եւ այս տարի առաջին անգամ իջել 10 միլիոնի սահմանագիծը։

Դրսի մեծահարուստները` չգիտեմ, բայց ներսի մեծահարուստները «հիմնավոր պատճառ» ունեն` կրճատելու համահայկական հիմնադրամի նվիրատվությունները։

Մարդիկ կանոնավոր «կամավոր-պարտադիր» հանգանակություններ են անում մեկի փոխարեն երկու մասնավոր հիմնադրամների`լրացնելով ուրիշի հաշվին բարեգործություն անելու համար Աննա Հակոբյանին անհրաժեշտ պաշարները։ Հո չե՛ն կարող երեք կես լինել`միջոցներ գտնել ե՛ւ «Հայաստան» հիմնադրամի, ե՛ւ մյուս երկուսի համար։

Գործում է «կա՛մ-կա՛մ»-ի սկզբունքը. կա՛մ դու մուծվում ես «Իմ քայլը» եւ «Ժպիտների քաղաք» հիմնադրամներին ու գիշերը հանգիստ քնում, կա՛մ 6-րդ վարչության աշխատակիցները հայտնվում են քեզ պատկանող «տարածքներում» եւ խուզարկում`«անաշխատ գույքի եւ եկամուտների» հետքեր փնտրելով...

Ասեք, որ ամեն ինչ ճիշտ է։

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը