27-ամյա վարորդը Opel-ով Տիգրանաշենի ոլորաններում բախվել է երկաթե արգելապատնեշին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում. կա վիրավոր
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։10-ի սահմաններում Սիսիան քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Սամսոն Մ-ն իր վարած Opel մակնիշի 35 ՏZ 551 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 84 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Տիգրանաշենի ոլորաններում (Քյարքի) դեռևս անհայտ հանգամանքերում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշի սյանն ու մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ մոտ 20 մետր հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Վեդու բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել հիվանդանոց։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։