Կարծիք

15.12.2019 10:59


Քանի դեռ երկրում գոյություն չունի իրական, հզոր ընդդիմություն, ստեղծված իրավիճակը մտահոգություն կառաջացնի (տեսանյութ)

Քանի դեռ երկրում գոյություն չունի իրական, հզոր ընդդիմություն, ստեղծված իրավիճակը մտահոգություն կառաջացնի (տեսանյութ)

Այսօր մասնակցեցի «#ԱդեկվադԴիսկուրս» կլոր սեղան-քննարկմանը՝ արցախյան հարցի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների և զարգացումների թեմայով:

Բենիամին Մաթևոսյան. «Միայն քաղաքական հերձումը (այսինքն՝ իշխանափոխությունը) կարող է ցույց տալ՝ ներկայիս կառավարությունը միտումնավո՞ր է ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացը մտցնում փակուղու, թե՞ ոչ:

Բացի այդ, ես համոզված եմ, որ բացարձակ բնույթի ցանկացած իշխանություն առաջացնում է ադեկվատության հետ խնդիրներ: Սա իր հերթին քաղաքական և տնտեսական մենաշնորհի տեղիք է տալիս: Եվ քանի դեռ երկրում գոյություն չունի իրական, հզոր ընդդիմություն, որի հետ իշխանությունները պարտավոր կլինեն հաշվի նստել ղարաբաղյան հիմնահարցի և այլ հարցերի շուրջ, ստեղծված իրավիճակը մտահոգություն կառաջացնի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը