Բացահայտում. ովքե՞ր են Փաշինյանի ակնարկած նախարարությունների տգետները
Դեկտեմբերի 12-ի կառավարության նիստի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դժգոհելով պետական համակարգի աշխատողներից և ակնարկելով նրանց գրագիտության ցածր մակարդակը, հայտարարեց. "Մեկ-մեկ նախարարություններից թղթեր են գալիս, կարդում ես, ասում ես՝ է՞ս որ դասարանի երեխա է գրել...":
Այս հայտարարությամբ ևս պարոն Փաշինյանը, իմ կարծիքով, փորձում էր բացատրել իր ղեկավարած կառավարության շատ ձախողումները և ապագայում սպասվելիք կադրային ջարդը...
Սակայն պարոն Փաշինյանի հայտարարությունն ինձ մի այլ տեսանկյունից հետաքրքեց... Ոչ բոլորը գիտեն, որ պարոն Փաշինյանի կողմից նախարարություններից ստացված փաստաթղթերի վրա առկա են միայն նախարարների և փոխնախարարների ստորագրությունները...
Պարոն Փաշինյանը, ակնարկելով պետական համակարգում գոյություն ունեցող տգիտությունը՝ ակամայից հարվածի տակ դրեց նաև իր կողմից նշանակված նախարարներին և փոխնախարարներին, որոնց աշխատանքը վերջինս ամսական կտրվածքով գնահատում է համապատասխան 1,5 և 1 միլիոն դրամ... Եթե նույնիսկ վարչապետի սեղանին դրվում է ինչ-որ նախարարության ինչ-որ աշխատակցի կողմից կազմված փաստաթուղթ, ապա դրա վրա պետք է առկա լինի նախարարի և նրա տեղակալներից մեկի ստորագրությունը... Ստացվում է, որ անգրագետ կազմված փաստաթղթերի համար պատասխանատու են Փաշինյանի թիմակցները, որոնք պարտավոր են որևէ փաստաթուղթ վարչապետին ուղարկելուց առաջ կարդալ դրանք, անհրաժեշտության դեպքում ուղղումներ անել և նոր ուղարկել Փաշինյանի գրասենյակ... Ստացվում է, որ տգետ են ոչ միայն պետական համակարգի շատ աշխատողներ, որի մասին բարձրաձայնեց ՀՀ վարչապետը, այլև իր կողմից նշանակված, իր թիմակից համարվող շատ նախարարներ և փոխնախարարներ ևս, ովքեր, չտիրապետելով իրենց վստահված ոլորտներին և ընդհանրապես լինելով դիլետանտ՝ իրենց ստորագրությունները դնում են անգրագետ կազմված փաստաթղթերի վրա և ուղարկում են վարչապետին...
Ինչպես ասում են՝ "Ձուկը գլխից է հոտած...": Պարոն Փաշինյանը պետք է հասկանա, որ "նեխած հոտը" առաջինը գալիս է իր թիմակիցներից...
Հ.Գ. Պետական համակարգի մաքրման պահով համաձայն եմ պարոն Փաշինյանի հետ... Բայց այն պետք է սկսել իր թիմակիցներից՝ անգրագետ, դիլետանտ և իրենց վստահված ոլորտից չհասկացող նախարարներից և նրանց տեղակալներից...
Եթե միլիոնավոր դրամներ ստացող նախարարները և նրանց տեղակալներն անգրագետներ, դիլետանտներ են, ապա շատ ծիծաղելի է գրագիտություն և պրոֆեսիոնալիզմ պահանջել նախարարների և փոխնախարարների կողքին գրոշներ ստացող պետական համակարգի աշխատողներից...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից