Կարծիք

14.12.2019 15:31


Մի ձեռքով գործ են կարում, մյուս ձեռքով «հորդորում»` թռնել երկրից

Մի ձեռքով գործ են կարում, մյուս ձեռքով «հորդորում»` թռնել երկրից

Եվ այսպես, «պատմական» տվյալ հանգրվանում հատուկջոկատայինների հատուկ հետաքրքրության ծիրում հայտնված Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցից «զարմանքով» տեղեկանում ենք, որ «նախկինների սարսափ», սրա-նրա վրա գործ տալու «մանդատը» հայտնի գործ տվող պատգամավորից վիճարկող Քոչարյան Անդրանիկը ՀՖՖ նախկին նախագահին երրորդ անձի միջոցով իմաց է տվել, որ իրեն բռնելու են. լա՛վ կանի`փասա-փուսան հավաքի ու ծլկի երկրից։ Ինքը հենց այդպես էլ կաներ` իր «քիփ ընկեր եւ զինակից» Վանո Սիրադեղյանի նմանությամբ (հուսով եմ, չեք հավատում, թե Հայրապետյանը ստում է` ինքը էդ գործում չկա ու չի եղել)։

Փաստորեն, ճիշտ են ասում, որ սրանց ուզածն ընդամենը կոռուպցիայի դեմ կատաղի պայքարի եւ «Մարտի 1»-ի բացահայտման իմիտացիա ստեղծելն է. մի ձեռքով գործ են կարում անձի դեմ, մյուս ձեռքով` զգուշացնում, որ «ճիշտը» երկրից թռնելն է։

Փաշինյանը կառավարության նիստում մոտավորապես բացատրեց` ինչու. «համակարգը» դիմադրում է, էլ չի ուզում օրը ցերեկով խախտել գրված ու չգրված բոլոր օրենքները, գործեր սարքել` առանց ձեռքի տակ հիմնավոր փաստեր ունենալու (իսկի եղածների տակից չեն կարողանում դուրս գալ)։

Այս իրավիճակում ամենաանշառ բանը հանրապետությունից դուրս գտնվող մարդկանց մեղադրանք ներկայացնելը եւ «գործընթացն» անորոշ ժամանակով «քնացնելն» է, մինչեւ «յա՛ էշը սատկի, յա՛ իշատերը)։

Այդ մոտեցումն առաջին անգամ փորձարկվեց Ռոբերտ Քոչարյանի վրա, բայց չարդարացրեց իրեն․ թավշապետի եւ իր «շեստյորկաների» սպասելիքներին հակառակ՝ երկրորդ նախագահը վերադարձավ արտասահմանից ու կանգնեց թավշյա «չարդարադատության» առաջ։

Նույն հնարքը կիրառվեց, մասնավորապես, Վահագն Հարությունյանի եւ Գեւորգ Կոստանյանի, հիմա` Հայրապետյանի դեպքում, որ, ավա՜ղ, նույնպես չընդունեց այդ «դանայան նվերը»։

Ահա, այսպիսի «թավշյա» պատմություններ...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը