Ես վստահ եմ, որ արցախյան հարցի բանակցային սեղանին կա փաստաթուղթ, ավելին՝ այն խոստումների դիմաց տարածքային զիջումներ անելու մասին է․ Դ․ Շահնազարյան
Երբ դեռ այս իշխանությունները փողոցում էին, ես ասում էի՝ սա հակաարցախյան շարժում է։ «Ադեկվադ դիսկուրս» կլոր սեղան–քննարկման ժամանակ ասաց քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը։
«Շատ հիմնավորումներ եղան, որ Հայաստանի և Արցախի միջև փոխօգնության պայմանագիր պետք չէ։ Մինչև այս իշխանությունը, ես էլ էի վստահ, որ դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև կար վստահություն, որ առանց այդ թղթի էլ ամեն ինչ արվում է։ Լրիվ կիսում եմ այն մտահոգությունները, որ այս իշխանությունները ոչինչ էլ չեն անում»,–ասաց Շահնազարյանը։
Վերջինս նշեց, որ ԼՂ–ի ադրբեջանական համայնքի սուբյեկտայնությունը բարձրացնելուն զուգահեռ նվազում է Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը։ Իսկ այդ սուբյեկտայնությունն ընդգծելու համար էլ անհրաժեշտ է փոխօգնության պայմանագիրը։
«Միամտություն է կարծել, որ այս իշխանությունները սխալ են անում, ո՛չ, այս իշխանությունները շատ ադեկվատ են, ոչ մի սխալ չեն արել, միակ բանը, որ սխալ են անում, դանդաղությունն է․ նրանք դանդաղ են իրականացնում այն ծրագիրը, որն իրագործելու համար եկել են իշխանության։ Պետք է կույր լինել, որ չտեսնել, որ սա դրսից ուղղորդվող իշխանություն է»,–ընդգծեց Շահնազարյանը։
Վերջինս նաև նշեց, որ չի հավատում այն պնդումներին, որ բանակցային սեղանին փաստաթուղթ չկա․ «Իհարկե կա փաստաթուղթ։ Այս իշխանությունները համարում են, որ բանակցային փաստաթուղթը միայն այն է, որը ստորագրված է, բայց այդպես չէ։ Իհարկե, կա սեղանին դրված փաստաթուղթ։ Այնտեղ խոստումների դիմաց տարածքային զիջումներ անելու մասին է գրված»։

Աղբյուրը՝ Tert.am