Կարծիք

14.12.2019 15:00


Նիկոլի մեջքին ամուր կանգնածները կամաց-կամաց իջնում են մեջքից, դուխով գլխարկ դնելուց արդեն ամաչում են

Նիկոլի մեջքին ամուր կանգնածները կամաց-կամաց իջնում են մեջքից, դուխով գլխարկ դնելուց արդեն ամաչում են

Նիկոլի մեջքին ամուր կանգնածները ոնց որ կամաց-կամաց իջնում են մեջքից, Նիկոլի նոր Հայաստանում ապրել ցանկացողները ուզում են արտագաղթել, սկսել են քննադատել էնպիսի մարդիկ, ովքեր ատամներով պաշտպանում ու արդարացնում էին Նիկոլի քայլերը, շատ-շատերը, ովքեր իրենց հեղափոխության առաջամարտիկ էին համարում, թե բա քայլել ենք, փողոց ենք փակել, այսօր ասում են՝ բա սրա՞ համար ենք հեղափոխություն արել կամ էս հեղափոխությո՞ւն էր, թե՞ տեղափոխություն,իսկ ավելի ագրեսիվ նիկոլականները, ովքեր անխնա վիրավորում, նախատում ու անգամ ընկերներից հեռացնում էին, այսօր լուռ են, դե բնական է՝ հպարտությունը (կամ անելանելիությունը) թույլ չի տալիս խոստովանել, որ խաբված են:

Դուխով գլխարկ դնելուց արդեն ամաչում են, Հրագի երգը էլ լսող չկա, դուխով օղին կես գին ակցիայով էլ չի վաճառվում, բռնել-բաց թողնել օպերացիան, որին հարյուր հազարավորներ ոգևորված հետևում էին, հիմա ուշադրություն չեն դարձնում կամ խոստովանում են՝ հերթական շոու։

Նիկոլի լայվերը էլ հետաքրքիր չեն, հիմա արդեն ծիծաղում են դրա վրա, դիտումների ու լայքերի թիվը պակասել է, էյֆորիան նահանջեց, հիպնոզից սկսել են արթնանալ, Նիկոլի հեղափոխությունը սպառում է իրեն, Կաշպիրովսկու սեանսերն էլ սպառվեցին, ինքն էլ հայտնվեց բանտում, բայց ո՞նց էին հավատում․ աճպարարների ու խաբեբաների ժամանակը կարճ է:

Տարի ու կես պահանջվեց, կարծում եմ՝ մի քիչ էլ ու Նիկոլի կողքին մարդ չի մնա:
Նիկոլ, դու մենակ, ես մենակ, ես մենակ ես.......

Իրինա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը