Երևանի թիվ 184 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտը «ձախ թիակային և աջ նստատեղի կտրած-ծակած» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաներում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 71 բժիշկների հերթապահ խումբը «ձախ թիակային և աջ նստատեղի կտրած-ծակած» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի տղայի։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի թիվ 184 ավագ դպրոցի 12-դ դասարանի աշակերտ՝ 17-ամյա Արման Ե-ն է։
Պարզել են, որ նույն օրը, ժամը 11։00-ի սահմաններում նշված դպրոցում Արման Ե-ին դանակահարել է նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ՝ նրա հասակակից Արամ Հ-ն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում: