Լրահոս

14.12.2019 12:10

Գեղարքունիքի մարզում ВАЗ 2106-ում հայտնաբերվել է Սևանի բժշկական կենտրոնի դիահերձող սանիտարի դին

Գեղարքունիքի մարզում ВАЗ 2106-ում հայտնաբերվել է Սևանի բժշկական կենտրոնի դիահերձող սանիտարի դին

Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժշկական կենտրոնի հերթապահ խումբը կանչով մեկնել է Նաիրյան փողոց, որտեղ ВАЗ 2106 մակնիշի 20 ՏՏ 717 համարանիշի ավտոմեքենայում տղամարդու դի կա։

Ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենայի վարորդ՝ Սևան քաղաքի բնակիչ, 63-ամյա Նորիկ Սարգսյանը, նշված ավտոմեքենան, Նաիրյան փողոցում ինքնազգացողությունը վատացել է և ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Խաղաղության փողոցում տեղադրված երկաթե հենասյանը և տողում մահացել։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ Ն. Սարգսյանը հանկարծամահ է եղել։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Քննիչի հանձնարարականով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր Սևանի բժշկական կենտրոնում՝ որպես դիահերձող սանիտար։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։