Քաղաքական

14.12.2019 11:41


ԱԺ-ում ցնծություն է․ Արարատ Միրզոյանը հրահանգել է խնայված գումարները չպահել և Ամանորին ընդառաջ տրամադրել աշխատակազմին` որպես պարգևավճար․ «Ժողովուրդ»

ԱԺ-ում ցնծություն է․ Արարատ Միրզոյանը հրահանգել է խնայված գումարները չպահել և Ամանորին ընդառաջ տրամադրել աշխատակազմին` որպես պարգևավճար․ «Ժողովուրդ»

«Գաղտնիք չէ, որ Ամանորին ընդառաջ պետական գերատեսչություններում ընդունված է աշխատակազմերին պարգևավճարներ տրամադրել: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ Ազգային ժողովի ներսում տեղի ունեցող գործընթացներից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին հրահանգել է խնայված գումարները չպահել և Ամանորին ընդառաջ տրամադրել աշխատակազմին` որպես պարգևավճար:

Բանն այն է, որ աշխատակազմում շատ շատերը 120-150 հազար դրամ են աշխատավարձ ստանում, սակայն, ըստ էության, օրենսդիր մարմնի հոգսը հենց նրանց ուսերին է: Դրա համար անհրաժեշտ է նրանց ըստ արժանավույնս գնահատել՝ հնարավորություն տալով ամանորյա ծախսերը հոգալ: ԱԺ աշխատակազմում երեկ ցնծություն էր, քանի որ մարդիկ հասկացել էին, որ նախկինում էլ ԱԺ-ն ունեցել է պատգևավճարներ տալու հնարավորություն, բայց, ըստ էության, չի արվել: Միայն, այսպես ասած, 13-րդ աշխատավարձն է տրվել, այն էլ` մշտապես բախումների ու լարվածության պայմաններում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը