Տարվա ավարտին հետաքրքիր է դիտարկել, թե ինչ արդյունքներ են արձանագրվում տնտեսության տարբեր ճյուղերում։ Շինարարության ոլորտը մեր իշխանությունների հպարտության թեմա է։ Տարին իսկապես լավ էր սկսվել։ Անցած մեղմ ձմեռը նպաստավոր էր շինարարության համար։ Արդյունքում առաջին եռամսյակը բարձր արդյունք արձանագրեց։ 10․8 տոկոս աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Սակայն երկրորդ եռամսյակի տվյալներն անսպասելի ցածր էին՝ 1․4 տոկոս։ Ապա երրորդ եռամսյակը ավելի արդյունավետ դուրս եկավ։ Աճը նախորդ տարվա համեմատ 4․4 տոկոս էր։ Հոկտեմբեր ամիսը հաջող էր`աճ գրանցվեց։ Այս տարվա հունվար-հոկտեմբերի արդյունքը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 4․5 տոկոսով։
Մեր երկրում շինարարությունն իրականացվում է հինգ աղբյուրների ֆինանսավորմամբ։ Իրականացվում են են՝ պետբյուջեի, համայնքների, մարդասիրական օգնությունների, գործող կազմակերպությունների ու բնակչության միջոցների հաշվին։
Այն, որ շինարարության ծավալները համեստ են, «մեղքի» բաժին ունի պետբյուջեն։ Այս տարվա բյուջեի ֆինանսավորմամբ իրականացված շինարարությունը 5․8 տոկոսով պակաս է նախորդ տարվանից։
Պետբյուջեի շինարությունն իրականացվում է նաև միջազգային վարկերի հաշվին (նվազել է 11․5 տոկոսով)։ Նվազել են Համաշխարհային բանկի (34,8 տոկոսով), Եվրոպական ներդրումային բանկի (64․6 տոկոսով) և Ասիական զարգացման բանկի (28 տոկոսով) շինարարության համար տրամադրված վարկային միջոցները։ 2018-ին մարդասիրական օգնությամբ իրականացված շինարարությունը ընդհանուրի 1․8 տոկոսն էր։ Այս տարի՝ 0․9 տոկոսը։ Հայաստան համահայկական հիմնադրամի այս տարվա շինարարությունը նախորդ տարվանի 34․4 տոկոսն է կազմում։
Շինարարության ընդհանուր ծավալում ամենամեծ մասնաբաժինը կազմակերպությունների իրականացրած է։ Տեսակարար կշռով այս տարի լուրջ փոփոխություն չկա։ Անցած տարվա շինարարության 41․4 տոկոսն էր կատարվել կազմակերպությունների ֆինանսավորմամբ։ Այս տարի՝ 43․0-ը։ Այս շարքում շարունակում է ցածր մնալ օտարերկրյա ներդրողների հաշվին իրականացվող շինարարությունը (խոսքն ընդամենը 12-14 մլն դրամի ծավալի մասին է)։ Համեմատության համար նշենք, որ բնակչության միջոցների հաշվին կատարված աշխատանքների ծավալը 2018-ին մոտ 76,4 մլն դրամ էր, իսկ այս տարի՝ մոտ 80․7 մլն դրամ։ Բնակչությանն այս տարի «բաժին է ընկել» շինարարության 27․2 տոկոսի ֆինանսավորումը։ Աճը բացատրվում է ֆինանսավորման մյուս աղբյուրների նվազմամբ (բյուջեի և մարդասիրական օգնությամբ իրականացվող շինարարության կրճատման հետևանքով), կամ աճի ցածր տեմպով (կազմակերպությունների հաշվին իրականացվող շինարարության հետևանքով)։
Նկատելի է նաև այն, որ շինարարություն հիմնականում կատարվում են տնտեսության ակտիվ ոլորտներում։ Օրինակ, էներգետիկ համակարգին բաժին է ընկնում շինարարության ծավալի 19․3 տոկոսը, տրանսպորտի ոլորտին՝ 14․7 տոկոսը, մշակող արդյունաբերությանը՝ 5․8 տոկոսը։
Վերջում նշենք այս տարվա հունվար-հոկտեմբերին իրականացված շինարարության արժեքը՝ իրականացվել է 296․3 մլն դրամի շինարարություն։
Շինարարությունն այս տարի

Արա Գալոյան
Տնտեսական մեկնաբան
Աղբյուրը՝ politeconomy.org
Գծապատկեր․ Շինարարության ծավալներն ըստ ֆինանսավորման աղբյուրների, հունվար հոկտեմբերին, %