Որ ասում են` կարմիր կովը կաշին չի փոխում, իսկը Փաշինյանի մասին է
Էդ մարդը իր էությամբ, ուղնուծուծով, մտածելակերպով, հոգեբանությամբ ընդդիմադիր է, ընդդիմադիր`ամեն ինչին ու բոլորին, իրեն շրջապատող միջավայրին, նույնիսկ ինքն իրեն։ Բնույթով ապակառուցողական է` կառուցող չէ, այլ քանդող։ Ե՛վ խոսքով, ե՛ւ գործով։
Իր «ուսուցչի»` Տեր-Պետրոսյանի պես, որ Սովետից ժառանգած ծաղկուն երկիրն այնպիսի ռեկորդային արագությամբ քանդեց, որ չհասցրինք ուշքի գալ, եւ ավերակներ թողեց իրենից հետո (միայն չասեք` պատերազմն էր մեղավոր. բուն պատերազմն Արցախում էր, Արցախի դեմ, բայց Արցախի տնտեսությունը տոտալ ավերածության չենթարկվեց, ինչպես այստեղ` Հայաստանում)։ 10 տարի անց վերադարձավ, թեւքերը քշտեց եւ իր «քանդիչ հռետորաբանության» ողջ թափով հարձակվեց այն մարդու վրա, ով փլատակների վրա աշխատող տնտեսություն եւ շատ թե քիչ արդյունավետ գործող կառավարման ապարատ ստեղծեց. ուղիղ տեքստով ասաց`եկել եմ կազմաքանդելու «ավազակապետությունը», օգտագործեք ինձ որպես գործիք`«մոնղալ-թաթարական» իշխանությունը կազմալուծելու համար։
Փաշինյանն ընդդիմադիր էր Տեր-Պետրոսյանի օրոք, երբ հասարակ լրագրող էր. այն ժամանակ դեռ «խակ» էր` նոր էր փորձում ուժերը բոլորին եւ ամեն ինչ սեւացնելու, անուն դնելու, զրպարտելու, վարկաբեկելու «ոլորտում»` չհասցրեց կամ չցանկացավ գլխացավանք դառնալ իշխող ուժի համար։
Թունդ ընդդիմադիր էր Ռոբերտ Քոչարյանին (տեսակների տարբերությունը`կառուցողի եւ քանդողի, քարը քարի վրա դնողի եւ քարը քարի վրա չթողնողի անհամատեղելիությունը խիստ ընդգծված էր), երբ արդեն սեփական թերթ ուներ։ Չափավոր ընդդիմադիր էր Սերժ Սարգսյանին`պատգամավորական մանդատը «բարերար» ազդեցություն էր ունեցել վրան`առաջվա պես անխնա չէր «կծոտում» իշխանություն ունեցողներին։
Հիմա, երբ, մեր չար բախտից` հայտնվել է իշխանության գագաթին, էլի ընդդիմադիր է։ Ընդդիմադիր`պետությանը, պետականությանը, ժողովրդին, որին, իր ասելով` շատ է սիրում։ Թունդ ընդդիմադիր է ընդդիմությանը, ցանկացած մեկին, ով չի հավատում իր փրկչական առաքելությանը, չի ընդունում իր բացառիկ եւ անկրկնելի լինելու «փաստը», առավոտից իրիկուն չի գովում իրեն, իր անունով չի երդվում, մոմ չի վառում, չի խնկարկում, չի աղոթում իր «սրբապատկերի» առաջ, լեգենդներ չի հյուսում իր հրաշափառ հայտնության եւ իմաստուն կառավարման մասին, չի փառաբանում ժողովրդին «նախկինների» լծից ազատելու համար։
Ահավոր ընդդիմադիր է գործող հանրակրթական համակարգին (հատկապես Հայ եկեղեցու պատմություն եւ ռազմագիտութուն առարկաների դասավանդմանը)։ Ասում է` դպրոցում աշակերտին ոչինչ չեն տալիս. «Կանգնացնում են տաբուրետկի վրա, ասում են` արտասանի։ Մի հա՛տ էլ արտասանի։ Ավելի՛ հայրենասիրական արտասանի։ Շա՛տ ավելի հայրենասիրական արտասանի։ Էդպես 10 անգամ արտասանի, որ հանրապետության վարչապետն ու նախագահը գան` իրա մասին բանաստեղծություն արտասանես։ Բա էս կեղծիքի միջավայրում մենք ինչքա՞ն ենք կարողանալու ապրել։ Անընդհատ սե՛նց, անընդհա՛տ կանգնել, անընդհա՛տ կանգնել»։
Ընդդիմադիր է իր իսկ կողմից կառավարվող`վատ կառավարվող կամ հեռակառավարվող պետական կառավարման համակարգին։ Դժգոհում է, թե` պետական ապարատը բանի պետք չի. ապաշնորհ, պարապ-սարապ թրեւ եկող, մատը մատը մատին չխփող ձրիակերների հավաքածու է, որից օգուտ չկա` «մենք ունենք մեծ նախարարություններ` լիքը պարապ մարդկանցով, որոնց միակ ակնկալիքն էն ա` ժամը ե՞րբ ա լրանում, որ գնանք տուն»։
Մեկուկես տարուց ավել «քափ-քրտինք» թափելուց`կոռուպցիայի, մենաշնորհների «քոքը կտրելուց», «տնտեսական հեղափոխությունը» հորով-մորով անելուց, ահագին մարդ բռնել տալուց հետո ինքն իր համար «անսպասելիորեն» բացահայտել է, որ այդ ամենը եղել է «ի հեճուկս». «Էս տարվա տնտեսական բոլոր բաները` ցուցանիշները, եւ ընդհանրապես, ամեն ինչը, արվում ա ի հեճուկս պետական կառավարման համակարգի։ Ես ուղիղ ասում եմ, որպես Հայաստանի վարչապետ, ասում եմ` ինչ հաջողություն եւ ձեռքբերում մենք էսօր ունենք`մի քիչ, ամբողջը` 100 տոկոս, ի հեճուկս պետական կառավարման համակարգի է։ Ի հեճո՛ւկս։ Ամբողջ պետական կառավարման համակարգը, այո՛, հեղափոխությանը դի-մա-դրու-մա»։ Եվ ինքը ջարդելու է էդ դիմադրությունը` թեկուզ աշխարհը շուռ գա»։
Փաստորեն` մինչեւ հիմա չի հասկացել մի պարզ բան. եթե, ըստ էության, ինքնահոսի մատնված «հեղափոխական» կառավարությունը ինչ-որ հաջողություն` թեկուզ «մի քիչ», արձանագրել է, ապա` բացառապես նախորդ տարիների իներցիայով. նախկիններից ստացած թող որ ծանրաշարժ, ոչ այնքան արդյունավետ, բայց դեռեւս սարքին, աշխատող պետական համակարգի «հնաբնակների» շնորհիվ, որոնք սուսուփուս անում են իրենց գործը` չնայած ձեռքի տակ ընկածը քանդելու, ջարդելու իր մոլուցքին։ Այն մարդկանց, որոնց ձրիակեր է համարում։
Պատկերացնո՞ւմ եք` ինչ կլիներ, ինչ ողբալի վիճակում կլիներ տնտեսությունը, եթե համակարգը «չդիմադրեր»` մնայինք քայլարած կիսագրագետ, անգրագետ, կառավարման հմտություններից կիլոմետրերով հեռում, անփորձ, անձեռնահաս կադրերի հույսին։
Ինչո՞ւ հենց այս պահին որոշեց սուր ճոճել «պետական կառավարման համակարգի» վրա։ Ո՛չ միայն այն պատճառով, որ փորձում է իր կիսատ-պռատ որոշումների պատասխանատվությունը բարդել իր ենթակաների վրա։
Այս ամենից «վերահաս» կադրային ջարդերի հոտ է գալիս։ Փաշինյանին խիստ նյարդայնացնում են «ավելորդ ուտող բերանները». չի՛ ուզում պետական բյուջեի միջոցները «վատնել» մարդկանց աշխատավարձերի եւ նպաստների վրա, եւ վե՛րջ` այսօրվանից հող է նախապատրաստում ապագա զանգվածային կրճատումների համար, որ «պլանավորել» էր դեռ անցյալ տարի, բայց չարեց` խուսափելով դժգոհության ալիքից։
Երեւում է` «դանակը ոսկորին է հասել», էլ նահանջելու տեղ չունի. եկող տարի մաքսատուքային «բոնուսից»` ավտոմեքենաների վաճառքից գոյացած գումարները չեն մտնելու բյուջե, Ամուլսարի հարցն առկախված է, իսկ աշխատավարձերը եւ թոշակները պետք է վճարել, պետք է ապահովել իշխող վերնախավի` առատության եղջյուրից թափվող պարգեւավճարների անընդհատությունը, շարունակել պատգամավորներին իրենց «հերոսական աշխատանքի» համար 12 ամսում 14 եւ ավելի անգամ պարգեւատրելու «ավանդույթը»։ Եվ ուրեմն` ի՞նչ անել, եթե ոչ`ավելացնել գործազուրկների բանակն՝ ի հաշիվ «հեղափոխությանը դիմադրող ձրիակերների»։
Ասեք, որ արդար է` գըմփ-գըմփ-հու ընտրություններով Փաշինյանի նման մեկին գլխներիս վարչապետ դարձրած «հպարտ քաղաքացուն» հասնում է...

Լիլիթ Պողոսյան