Քաղաքական

13.12.2019 18:38

«Վարչապետն ասաց, որ «Մարտի 1»-ի գործը բացահայտված է արդեն, բայց մենք սպասում ենք». Րաֆֆի Հովհաննիսյան

«Վարչապետն ասաց, որ «Մարտի 1»-ի գործը բացահայտված է արդեն, բայց մենք սպասում ենք». Րաֆֆի Հովհաննիսյան

«Այդ իշխանական պետական համակարգն իր և իշխանական թիմի գործունեության հայելին է, արտացոլանքը: Շատ եմ ուզում, որ հանրապետության վարչապետը մեթոդաբանական մենակությունից դուրս գա, որ մնացյալը մի կողմ, ինքը հաղթահարի ինքն իրեն, որ այլևս չխոսենք այն բանից, որ ես եմ ընտրվել, ես պետք է ջարդեմ»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Մենք բոլորս միասին մերժեցինք նախորդ մեթոդաբանությունը: Սա հավաքականություն է, այլևս չկա «ես-ություն»: Իմ բարեմաղթանքն է, որ այդ մենակությունն այլևս չլինի: Շատ եմ ուզում, որ այսօրվա իշխանությունը մի քիչ ապրի իրենց իսկ հեղափոխական խոսքերին համապատասխան: Տեսնում եմ՝ մեկ տարում դերերը փոխվել են, տեսնում ենք թե երկու տարի առաջ հեղափոխականն ինչ էր ասում, հիմա ինչպես է խոսում, ինչպես է ապրում: Կուզենայի, որ այսօրվա իշխանությունը մի քիչ ավելի համեստ, ժուժկալ, զուսպ ապրեր որպես հեղափոխանական»,-ասաց նա:

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում:

«Ես չգիտեմ, ինչ նորություն կա Մարտի 1-ի հետ կապված, բայց միշտ ասել եմ՝ կողմնակից եմ ամբողջական բացահայտումներին, որպեսզի պետական պաշտոնյաները, քաղաքական գործիչները, իրավաբանները վերից վար բերվեն վկայություն տալու: Բոլոր հոդվածներով պետք է տարվեն բոլորը, բայց առաջին հերթին՝ ինձ հուզում են տասը զոհերի պատասխանատուները, հրահանգողները և իրացնողները: Այդ բոլոր հոդվածները կարևոր են, թող լինեն անկախ ամեն ինչից, բայց կորիզն այդ տասը զոհերի հրահանգողներն ու իրացնողներն են: Ես կարծում եմ՝ մինչև պատասխանատուների այդ ամբողջ համաստեղությունը չլինի, կծիկը պիտի լինի չլուծված: Մեր հանրապետության վարչապետն ասաց, որ «Մարտի մեկի» գործը բացահայտված է արդեն, բայց մենք սպասում ենք»,-ընդգծեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։