ԱՄՆ Սենատի կողմից պաշտոնապես ցեղասպանություն ճանաչելու փաստը արդարության հաստատման համար չափազանց կարևոր քայլ էր
ԵՀՄՖ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը ողջունում է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը։
ԵՀՄՖ նախագահությունը գտնում է, որ Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականների իրադարձությունները ԱՄՆ Սենատի կողմից պաշտոնապես ցեղասպանություն ճանաչելու փաստը արդարության հաստատման համար չափազանց կարևոր քայլ էր։ ԵՀՄՖ-ն ողջունում է բոլոր այն հայ լոբբիստներին, որոնք երկարատև և համառ պայքար մղեցին այսօրվա բաղձալի վճիռը կայացնելու հարցում։
Հատկապես ուզում ենք առանձնացնել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կողմից կատարված տիտանական աշխատանքը, որը բացառիկ գովեստի խոսքերի է արժանի։
Կարծում ենք, որ մեր բոլոր լոբբիստական կառույցները այսուհետ պետք է միավորվեն՝ Հայոց ցեղասպանության հարցը ՄԱԿ-ի օրակարգ մտցնելու նպատակով։ Կարծում ենք՝ մենք ունենք բավարար հիմք և ուժ՝ այս հարցում պայքարը համատեղ սկսելու համար։ Անկասկած, մեր պայքարի նպատակը պետք է լինի այն, որ Թուրքիայի առաջ դրվեն տարածքային խնդիրների, մի ամբողջ 100 տարի հայ ազգից կողոպտված գումարների վերադարձման և մի շարք այլ կարևոր հարցեր։
Շնորհավորում ենք ողջ հայությանը և բոլորին կոչ անում՝ ի զեն դեպի պայքար և հաղթանակ։ Ապագա հաղթանակը կլինի մեր երկրի վերակառուցման և մեր ազգի ոգին ամրապնդելու հսկայական մի գործընթաց։ Շնորհավոր բոլորիս։
Forum of Armenian Associations of Europe ֆեյսբուքյան էջից
ԱՄՆ Սենատի կողմից պաշտոնապես ցեղասպանություն ճանաչելու փաստը արդարության հաստատման համար չափազանց կարևոր քայլ էր
ԵՀՄՖ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը ողջունում է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը։
ԵՀՄՖ նախագահությունը գտնում է, որ Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականների իրադարձությունները ԱՄՆ Սենատի կողմից պաշտոնապես ցեղասպանություն ճանաչելու փաստը արդարության հաստատման համար չափազանց կարևոր քայլ էր։ ԵՀՄՖ-ն ողջունում է բոլոր այն հայ լոբբիստներին, որոնք երկարատև և համառ պայքար մղեցին այսօրվա բաղձալի վճիռը կայացնելու հարցում։
Հատկապես ուզում ենք առանձնացնել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կողմից կատարված տիտանական աշխատանքը, որը բացառիկ գովեստի խոսքերի է արժանի։
Կարծում ենք, որ մեր բոլոր լոբբիստական կառույցները այսուհետ պետք է միավորվեն՝ Հայոց ցեղասպանության հարցը ՄԱԿ-ի օրակարգ մտցնելու նպատակով։ Կարծում ենք՝ մենք ունենք բավարար հիմք և ուժ՝ այս հարցում պայքարը համատեղ սկսելու համար։ Անկասկած, մեր պայքարի նպատակը պետք է լինի այն, որ Թուրքիայի առաջ դրվեն տարածքային խնդիրների, մի ամբողջ 100 տարի հայ ազգից կողոպտված գումարների վերադարձման և մի շարք այլ կարևոր հարցեր։
Շնորհավորում ենք ողջ հայությանը և բոլորին կոչ անում՝ ի զեն դեպի պայքար և հաղթանակ։ Ապագա հաղթանակը կլինի մեր երկրի վերակառուցման և մեր ազգի ոգին ամրապնդելու հսկայական մի գործընթաց։
Շնորհավոր բոլորիս։